Շաբաթ, 27 Մարտի 2010 13:53
Արարատբանկը բացել է հերթական մասնաճյուղը
ԱրմԻնֆո. Արարատբանկն այսօր բացել է հերթական`ՙԱրմավիր՚ մասնաճյուղը, որը 29-րդն է բանկի մասնաճյուղերի ցանցում: Բանկի նոր, բոլոր անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով զինված մասնաճյուղի բացմանը նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արարատբանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Նոր մասնաճյուղում Արմավիրի բնակիչները կարող են բացել բանկային և քարտային հաշիվներ, կարող են օգտվել դրամական արագ փոխանցումների ավելի քան 10 ժամանակակից միջազգային համակարգերից, ստանալ ՓՄՁ և գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու և վերանորոգման վարկեր
Հիշեցնենք, որ վերջին երկու տարիներին Արարատբանկն ավելացրել է իր մասնաճյուղերի թիվը, 2-ից հասցնելով մինչև 29-ի, որոնցից 13-ը գտնվում է մայրաքաղաքում, 15-ը` շրջաններում և 1 մասնաճյուղ` ԼՂՀ-ում: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկն ապահովել է ակտիվների 39.5% աճ, հասցնելով դրանք 41.3 մլրդ.դրամի, որոնց կազմում վարկային պորտֆելի բաժինը կազմել է 39.1% (16.2մլրդ.դրամ): Ընդհանուր առմամբ, 2009 թվականին բանկի վարկային պորտֆելն աճել է 33%, իսկ իրացվելիության մակարդակը հասել է 160%-ի: Արարատբանկի ընդհանուր կապիտալը 2009 թվականին աճել է 4%, կազմելով 7.8 մլրդ.դրամ, պարտավորությունները`51.6%, կազմելով 33.5 մլրդ.դրամ: Բանկը 2009 թվականին ապահովել է 580 մլն.դրամի եկամուտ, իսկ հաճախորդների թիվը 2009 թվականին աճել է 35.5 հազարով, կազմելով 68.6 հազ.անձ: