Երեքշաբթի, 6 Ապրիլի 2010 17:52

Հայաստանում UNIStream համակարգի շրջանառությունը 2010թվականի առաջին եռամսյակում աճել է 2 տոկոսով


ԱրմԻնֆո. UNIStream դրամական փոխանցումների միջազգային համակարգը 2010 թվականին Հայաստանում ապահովել է 2% տարեկան, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ապահովելով 91.1 մլն.դոլարի շրջանառություն: շրջանառություն Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել են Յունիբանկից:

Աղբյուրի համաձայն, եթե հունվարին համակարգի շրջանառությունը Հայաստանում կազմել էր 22.4 մլն.դոլար, փետրվարին`30.7 մլն.դոլար, ապա մարտ ամսին այն կազմել է 38 մլն.դոլար:

Համակարգի ընդհանուր ծավալների մեջ 78.9 մլն.դոլար է կազմել դեպի Հայաստան իրականացվող փոխանցումները (125839 փոխանցում), 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճելով 1%:

Ընդ որում, հանրապետությունից դուրս փոխանցումները հունվար-մարտ ամիսներին կազմել են 12.2 մլն.դոլար (101981 փոխանցում): 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9%: