Երեքշաբթի, 13 Ապրիլի 2010 14:34
ԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը կնքել է ռեկորդային թվով ապահովագրական պայմանագրեր
ԱրմԻնֆո.  ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը 2009 թվականին կնքել է ռեկորդային թվով ապահովագրական պայմանագրեր`24347 պայմանագիր, հավաքագրված մուտքերով ապահովելով առաջին տեղը ապահովագրական շուկայի 12 մասնակիցների շարքում` ինչպես ապահովագրական պրեմիաների, այնպես էլ ապահովագրական առանձին տեսակների գծով: Այս մասին են վկայում ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալները, որը եռամսյակային պարբերությամբ կազմվում է ԱրմԻնֆո գործակալության կողմից:
Այսպես, ըստ ԱրմԻնֆո գործակալության վերլուծության, 2009 թվականի արդյունքներով ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունն առաջին տեղում է ակտիվների` 2.1 մլրդ.դրամ և մաքուր եկամուտի չափերով`0.5 մլրդ.դրամ: Կապիտալիզացիայի մակարդակի և պահուստների չափերով ընկերությունը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը (սեփական կապիտալը կազմել է 1.5 մլրդ.դրամ իսկ պահուստները`132 մլն.դրամ):
Ընկերությունն ակտիվ է շուկայի բոլոր հատվածներում, ընդ որում, նրան հաջողվում է վերջին տարիներին պահպանել առաջատարի իր դիրքերը գույքային,  տուրիստների ապահովագրության, ավտոապահովագրության, բեռների ապահովագրության և դժբախտ պատահարներից ապահովագրության գծով`1 տեղ:
2009 թվականին իրականացված ապահովագրական հատուցումների գծով նույնպես ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը գտնվում է առաջին հորիզոնականում: Անցյալ տարի ընկերության կողմից իրականացվել է 4869 ապահովագրական հատուցում`464 մլն.դրամ ընդհանուր գումարով, որտեղ հիմնական մասը (527 պատահար և 301 մլն.դրամի հատուցում) կազմել են ավտոապահովագրության գծով իրականացված հատուցումները:
Ընկերությունը շուկայի առաջատարն է նաև HR գրավչությամբ, քանի որ ընկերությունում ամսական միջին աշխատավարձը կազմում է 400 հազ,դրամ: