Ուրբաթ, 16 Ապրիլի 2010 10:35
ՎՏԲ Բանկ Հայաստանն ապահովել է ակտիվների 19 տոկոսանոց աճ
ԱրմԻնֆո. ՎՏԲ Բանկ Հայաստանը 2010 թվականի առաջին եռամսյակում, 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատ ապահովել է ակտիվների 19% աճ, որոնք ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 126 մլրդ.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՎՏԲ Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունից, ակտիվների կազմում վարկային պորտֆելի բաժինը կազմել է 58% կամ 73 մլրդ.դրամ:
Ընդ որում, բանկի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը առաջին եռամսյակում աճել է 16.6%, ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 26.7 մլրդ.դրամ, որտեղ առյուծի բաժինը կազմել են սպառողական վարկերը` 68.2% կամ 18.2 մլրդ.դրամ, առանց հիպոթեկային վարկերի, որոնց պորտֆելը կազմել է 8.5 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, բանկի վարկային պորտֆելում խոշոր բիզնեսի վարկավորման բաժինը ապրիլի 1-ի դրությամբ կազմել է մոտ 37%, կամ 27 մլրդ.դրամ, իսկ ՓՄՁ վարկավորման բաժինը` 27%, կամ 19.6 մլրդ.դրամ 45: