Երեթշաբթի, 13 Ապրիլի 2010 14:29
Պարտադիր ավտոապահովագրության հատվածում մենաշնորհներ չեն լինի, գտնում է ԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության ղեկավարը
ԱրմԻնֆո. Հայաստանում առաջին պարտադիր` ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրության հատվածում տեղի կունենա կոշտ մրցակցություն, սակայն մենաշնորհը բացառվում է: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանը:
Ավտոքաղաքացիական պարտադիր ապահովագրությունը երկրում կսկսի գործել 2010 թվականի հունվարի 1-ից: Համապատասխան օրենսդրությունն արդեն, ընթացիկ տարվա մարտի 18-ին, ընդունվել է Խորհրդարաանի կողմից: Լևոն Ալթունյանի կանխատեսումներով, մեկ ապահովագրողի առավելագույն բաժինն այս հատվածում չի անցնի 25 տոկոսից: Ընդ որում, ՙԻՆԳՈ Արմենիա՚-ի տնօրենը հաղորդել է, որ ընկերությունը մտադիր է պահպանել իր պորտֆելի դիվերսաֆիկացիայի ներկայիս մակարդակը, հետևաբար, ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության հատվածում ընկերության բաժինը չի անցնի 20 տոկոսից: Նա բացառել է նաև շուկայում տեղի ունենալիք որակական փոփոխությունները: ՙԵրբ որ շուկայում փող կհայտնվի, այն ժամանակ էլ փոփոխության կենթարկվեն ապահովագրողների ընքնագնահատման և ընդհանուր առմամբ` շուկայի ինքնազգացողության չափանիշները: Ամեն գնով հաճախորդներ ձեռք բերելու համար ընկերություններն այլևս չեն վազի նախապես վնասաբեր հանդիսացող ապահովագրությունների ետևից՚,-նշել է Լ.Ալթունյանը:
Նախնական տըվյալներով, Հայաստանի Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության շուկան գնահատվում է 35 մլն.դոլար (ելնելով 300 հազ.ավտոմեքենաների թվից և 30 հազ.դրամ ապահովագրական մեկ պրեմիայի չափի հաշվարկից) և ապահովագրողների համար հանդիսանում է քաղցր պատառ: Ռուսական կապիտալով ապահովագրական ընկերությունների ուժեղացման ֆոնի ներքո (ՙԻՆԳՈ Արմենիա՚, ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ և ՙՌեսո՚), մնացած ընկերությունները միայն նախապատրաստվում են շուկայում իրենց դիրքերի ուժեղացմանը: Հետևաբար, շուկայի փորձագետները վտանգ են տեսնում, որ ապահովագրական շուկայի այս հատվածը կարող է կոնսոլիդացվել ընդամենը 2-3 ապահովագրողների միջև: