Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2010 13:21

Կենսաթոշակային ռեֆորմ կամ ՙհասուն՚ խաղեր դեռահաս Հայաստանում


ԱրմԻնֆո. Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի Հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն.Սանդոյան, խոսելով մեր տնտեսությանն արգելակող գործոնների մասին բոլորը միաձայն նշում են ՙերկար՚ փողերի բացակայությունը, որոնց ձևավորումը կապում են նաև կենսաթոշակային ռեֆորմի հետ: Ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին, արդիակա՞ն է արդյոք այն այսօր:

Մինչև Ձեր հարցադրումին անցնելը կուզենայի հիշեցնել, որ տնտեսագիտության մեջ ցանկացած ոչ-համակարգային լուծում դատապարտված է ձախողման: Երբ մենք խոսում ենք կենսաթոշակային ռեֆորմների մասին, ապա առաջին հերթին նկատի ենք ունենում ներկայիս կենսաթոշակային ապահովման համակարգից կուտակային կենսաթոշակային ապահովագրության համակարգին անցնելու անհրաժեշտությունը: Գաղափարն ավելի քան պարզ է, դրանով խթանվում է տնտեսության մեջ, այսպես կոչված, ՙերկար՚ փողերի առաջացումը, այսինքն, որոշակի դրամական հոսքեր խնայվում են, հետագայում դրանք վերածվում են ներդրումային ակտիվների, տեղաբաշխվում են որոշակի արժեթղթերում, դրանով իսկ խթանելով կապիտալի շուկայի զարգացումը: Երկար փողերի հետ մենք անմիջականորեն կապում ենք նաև հիպոթեկային վարկավորման շուկան, ինչպես նաև երկարաժամկետ վարկային ռեսուրսների, այդ թվում պետության կողմից ներքին շուկայում իրականացվող երկարաժամկետ փոխառությունների շուկան: Այս ամենը շատ կարևոր է, առանց դրա ոչինչ հնարավոր չէ: Այս խնդիրների լուծումը ծայրաստիճան կարևոր է նաև ֆինանսական շուկայի զարգացման տեսանկյունից:

Մյուս կողմից, մենք երբեք չենք կարողանա ապահովել բնակչության բարեկեցությունը, եթե չլուծենք մեկ հիմնական խնդիր` կենսաթոշակային տարիք ունեցողների կյանքի, թեկուզ նվազագույն, մակարդակի ապահովման խնդիրը: Այդ պրոբլեմը կարող է լուծվել կամ կենսաթոշակային ապահովագրության կուտակային համակարգի ներդրումով, կամ էլ սերունդների համերաշխության սկզբունքով, այսինքն, սոցիալական հարկերով, կամ, այսպես կոչված, կենսաթոշակային վճարներով իրականացվող կենսաթոշակային ապահովության միջոցով: Այս համակարգերը տարբեր երկրներում կիրառվում են տարբեր տեսքով, կախված տնտեսական կարգավորման մոդելից: Միանշանակ է, որ տնտեսության ժամանակակից շուկայական մոդելը նախատեսում է կուտակային կենսաթոշակային ապահովագրության առկայություն, առաջին հերթին կորպորատիվ կենսաթոշակային հիմնադամների զարգացման միջոցով: Կենսաթոշակային ռեֆորմների ոլորտում կան հաջողված լուծումների բազմաթիվ օրինակներ, օրինակ, Չիլիի կամ մի շարք եվրոպական երկրների փորձը: Սակայն կարևորն այն է, որպեսզի գիտակցվի, որ կենսաթոշակային ապահովագրության պրոբլեմի լուծումը, այսինքն կենսաթոշակային ապահովագրության ինստիտուտի կայացումը, առանց հարակից ոլորտներում իրականացվելիք, ուղեկցվող, որոշումների, այդ թվում նաև հարկային կարգավորման ու սոցիալական հատվածի կարգավորման ոլորտներում, կարող է դառնալ` ճանապարհ դեպի անորոշություն:

Եթե խոսենք ժամկետների մասին, ապա նոր համակարգի կողմնակիցները պնդում են, որ կենսաթոշակային ռեֆորմը պետք է անցկացվեր 15 տարի առաջ, հակառակորդներն էլ հակառակը, պնդում են, որ դեռ ժամանակը չէ և դա կարող է տանել բնակչության ավելի խոցելի խավերի կյանքի վատթարացման: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:

Եթե մենք 15 տարի առաջ սկսեինք զբաղվել ֆինանսական միջնորդների ինստիտուտի ձևավորմամբ, ընդհանրապես, իսկ մասնավորապես, կենսաթոշակային ռեֆորմներով, ապա այսօր կունենայինք բավականին հասուն ֆինանսական շուկա, կենսաթոշակային ապահովագրության բավականին կատարյալ և սոցիալական ինստիտուտների բավականին արդյունավետ համակարգ: Մեզ համար ամենահարմար օրինակը Ղազախստանն է, որտեղ կենսաթոշակային ռեֆորմը սկսվեց 10-12 տարի առաջ և այսօր այդ երկրում արդեն կան ֆինանսական միջնորդության բավականին հասուն ինստիտուտներ, չնայած, որ այնտեղ էլ թույլ տրվեցին էական սխալներ: Մենք շատ ենք ուշացնում ոչ միայն սոցիալական ապահովության, այլ նաև տնտեսական կարգավորման մյուս բոլոր ոլորտների ռեֆորմների հարցերում: Կենսաթոշակային ապահովման ներկայիս համակարգը բացարձակապես շուկայական չէ, այն համապատասխանում է ազգային եկամուտի պլանավորման և բաշխման խորհրդային կենտրոնացված համակարգին: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ մենք շատ ենք ետ մնացել ՙշուկայական տնտեսության՚ ձևավորման հարցում, ավելին, իմ կարծիքով, այդ ճանապարհին մենք արդեն վաղուց շարժվում ենք ոչ թե ՙդեպի առաջ՚, այլ ՙդեպի կողք՚:

Ինչպե՞ս մոտենալ նման խնդիրների լուծմանը

Ներկյիս սերնդի պոտենցիալ կենսաթոշակառուների համար արժանի ապագա ապահովելու նպատակով արդեն հիմա պետք է հիմնենք ֆինանսավորման հուսալի աղբյուրներ, որոնք մեզ հնարավորություն կտան կենսաթոշակների միջին ցուցանիշները հասցնել աշխատավարձի 40-60%-ին (միջին ժամկետի համար) և 80%-ին (տեսանելի ժամկետի համար): Սակայն, առաջին հերթին, բնակչության կամ բյուջետային հնարավորությունների այդպիսի աղբյուրներ, այսօր մենք չունենք, սա առաջինը: Երկրորդ, միջին կենսաթոշակառուն այսօր բարեկեցիկ չէ, քանի որ չի ստանում այնպիսի միջոցներ, որոնք նրա համար կապահովեին արժանապատիվ կյանք, թեկուզ իրական նվազագույն սպառողական զամբյուղի շրջանակներում: Իսկ կենսաթոշակառուն, այս ամենով հանդերձ, նաև սպառող է, հետևաբար, ապրանքների ու ծառայությունների նկատմամբ առաջացնելով պահանջարկ նա կարող է խթանել տնտեսական աճը: Հետևաբար, կենսաթոշակային տարիք ունեցողների մոտ ինչքան շատ միջոցներ լինեն, այնքան նրանք ավելի վճարունակ կլինեն, իսկ երկրի տնտեսական աճի տեսանկյունից` ավելի նշանակալից: Չէ որ նրանք մեր հասարակության էական մասն են կազմում, բնակչության մոտ 20%-ը: Իսկ երկրում կյանքի որակի բարձրացմանը զուգընթաց մարդիկ կսկսեն ավելի երկար ապրել, հետևաբար, կենսաթոշակառուների թիվը էլ կաճի: Մի ոչ քիչ կարևոր հարց ևս, երիտասարդներն այսօր նայելով ներկայիս կենսաթոշակառուներին կորցնում են վաղվա օրվա նկատմամբ վստահությունը, քանի որ պետական կենսաթոշակային համակարգն արդյունավետ չէ և երկարաժամկետ ապագայում վստահություն չի ներշնչում: Մենք կարող ենք և պարտավոր ենք անցնել կենսաթոշակային ապահովագրության կուտակային համակարգին և ինչքան շուտ, այնքան լավ, այստեղ այլընտրանք չկա: Սակայն, միայն կենսաթոշակային ռեֆորմով մենք չենք լուծի մեր տնտեսության ֆունդամենտալ պրոբլեմները: Օրինակ, մենք չունենք այնպիսի ռեսուրսներ, որոնց բաշխումը կենսաթոշակային համակարգի օգտին, ֆինանսական շուկայի և ապագա թոշակառուների սոցիալական ապահովման տեսանկյունից, կարող է էական արդյունք տալ: Այսինքն, կուտակային համակարգը լավն է, եթե կուտակելու բան կա:

Բայց ինչո՞ւ կուտակելու բան չկա, չէ՞ որ հաշվարկները ցույց են տալիս, որ որոշակի ժամանակ անց կենսաթոշակային հիմնադրամների ակտիվները կհասնեն ահռելի չափերի և կարող են դառնալ կապիտալի շուկայի զարգացման կատալիզատորներ, այդ գործընթացին տալով լրացուցիչ ՙզարկ՚:

Միանշանակ է, որ ինչքան շուտ սկսենք այդ ռեֆորմը, այնքան շատ հարցեր կլուծենք, սակայն հսկայական քայլերով առաջ շարժվելու և սոցիալական բնույթի հարցեր լուծելու համար մենք պետք է ողջ սոցիալական համակարգը կարգավորող արդյունավետ մեխանիզմներ ներդնենք: Խոսքը գնում է ազգային եկամուտի բաշխման համակարգի, բնակչության ծախսերի կառուցվածքի ու մասշտաբների ֆունդամենտալ վերակառուցման նոր հայեցակարգի մասին: Հարկավոր է իրականացնել ոչ միայն կենսաթոշակային համակարգի, այլ համալիր բոլոր կառույցների արդիականացում: Նկատի ունենք ֆիսկալ քաղաքականությունը, այդ թվում` հարկերի կառուցվածքն ու համակարգը, հարկային սակագները, բյուջետային քաղաքականությունը, դրամային շուկայի և ֆինանսական համակարգի կարգավորման ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև տնտեսական կարգավորման բազմաթիվ ոլորտներ:

Եկեք պատկերացնենք զարգացումների հետևյալ սցենարը` պետությունը, աշխատավարձի օրենսդրորեն նախատեսված նվազագույն չափը բարձրացնելով արհեստականորեն առաջ է բերում բնակչության եկամուտների բարձրացում` 1.5-2 անգամ: Դրան զուգահեռ` հանվում է շահութահարկը (խոսքը գնում է կապիտալիզացիային ուղղվող շահույթի մասին), ֆիզիկական անձանց բոլոր տեսակի եկամուտների համար, այդ թվում նաև դիվիդենտների համար, սահմանվում է միասնական եկամտահարկ, ներդրվում է բնակչության եկամուտների և գույքի հայտարարագրման ընդհանուր համակարգ` հարկային մոնիտորինգի և հսկողության բոլոր ինստիտուտներով հանդերձ, ներդրվում է ֆիզիկական անձանց հարկման ենթակա եկամուտների նվազեցումները սահմանող ինստիտուտ (օրինակ, կրթության, առոջապահության, հիպոթեկի մարման ծախսերը և այլն), նվազեցվում է ԱԱՀ-ն (օրինակ, մինչև 15%), ներդրվում են մի շարք պարտադիր ապահովագրության տեսակներ, մասնավորապես, բժշկական, կենսաթոշակային, գույքային, ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունների տեսակներ, իսկ հետագայում, նաև քաղաքացիական ընդհանուր և կյանքի ապահովագրություն: Այնուհետև, Պետբյուջեն ազատվում է ֆինանսավորման նշանակալից մասից, օրինակ, առողջապահության ոլորտում: Դրանք հսկայական գումարներ են, որոնք այսօր ծախսվում են ոչ արդյունավետ ձևով: Այդ միջոցները պետությունը կրկին, պետական և մասնավոր հատվածների աշխատողների եկամուտների էական աճի շնորհիվ, անուղղակի կերպով կուղղի այդ նույն ոլորտին, իսկ որպես հոսքերի ուղիներ արդեն կարող են ծառայել ոչ թե բյուջետային ուղղակի հատկացումները, այլ բժշկական ապահովագրության հիմնադրամների միջոցով իրականացվող ծառայությունների հասցեավորված ֆինանսավորումը: Անհրաժեշտ է ունենալ նաև պետական, ինչպես նաև կորպորատիվ գործատուի նկատմամբ պահանջները կարգավորող օրենսդրություն, կապված կենսաթոշակային ապահովագրության համաֆինանսավորման հետ, որը գործատուն կիրականացնի իր աշխատողների` կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամներում ունեցած կենսաթոշակային հաշիվների վրա կատարվող ամենամսյա փոխանցումների միջոցով: Բարձրացնելով մեր բնակչության աշխատավարձերը, մենք արմատապես կփոխենք նրա ծախսերի կազմը, մարդկանց հնարավորություն տալով դառնալ ավելի վարկունակ քաղաքացիներ, ապրանքների ու ծառայությունների ավելի ՙհասցեավորված՚ սպառողներ: Իսկ պետբյուջեի միջոցով իրականացվող ներկայիս բաշխումը դա մի անհասցե, ի սկզբանե անարդյունավետ և կոռուպցիոն մեխանիզմ է:

Այս ամենից բացի, անհրաժեշտ է էապես բարձրացնել նաև գույքահարկի տոկոսադրույքը, քանի որ գույքահարկի բարձր տոկոսադրույքի դեպքում, իհարկե, փոքր գույք ունեցող ֆիզիկական անձանց (օրինակ, 50 ք.մ.-ից պակաս) այդ հարկից ազատելով, դրամական միջոցները հարուստներից կհոսեն հասարակության չունևորներ խավերին, նպաստելով ազգային եկամուտի վերաբաշխմանը` բնակչության եկամուտների հավասարեցման և հասարակության բևեռացումը կրճատելու ճանապարհով: Այնուհետև տեղական բյուջեների համար կձևավորվեն էական եկամուտներ, ինչը թույլ կտա կարճատև ժամկետներում, տեղերում, լուծել արդեն կուտակված` բնակարանային-կոմունալ բնույթի հարցեր:
Շատ կարևոր է, կրկնում եմ, երբ պետության ֆիսկալ քաղաքականության հիմքում ընկած է լինում ֆիզիկական անձանց եկամուտների ու գույքի ընդհանուր հայտարարագրման համակարգը, ինչը էապես բարձրացնում է երկրի հարկային ծառայության աշխատանքի արդյունավետությունը: Հայտնվում են հարկային հետախուզման ինստիտուտներ, հարկային ծառայության և հարկատուների միջև դատական մրցակցություններ, ինչը, գործնականում, չեզոքացնում է հարկատուների կողմից եկամուտները թաքցնելու հնարավորությունը: Շահութահարկի վերացումը, կոնցեպտուալ, տեսական խնդիրներ է լուծում, կապված կրկնակի հարկման և տնտեսության կապիտալիզացիայի լուրջ պրոբլեմների հետ, քանի որ եկամուտների սպառումը (բաշխումը) ուղեկցվում է հարկումով, իսկ կապիտալիզացիան (հիմնական կապիտալում ռեինվեստիցիան) հայտնվում է զեղչային ռեժիմում: Եթե կենսաթոշակային ապահովագրության տարրը դիտենք այս բովանդակության մեջ, ապա հսկայական արդյունք կստանանք թե տնտեսության, թե նրա ներդրումային կոմպոնենտի, և թե բնակչության սոցիալական ապահովվածության բարձրացման առումով:

Այն ինչ Դուք ասում եք դժվարահասանելի է, այդ ամենը ժամանակային մեծ ծախսեր է պահանջում և նախատեսում է գործող համակարգի ֆունդամենտալ վերակազմավորում ու նոր տնտեսության կառուցում: Դա հնարավո՞ր է արդյոք այսօր, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Մեր ճգնաժամը կապ չունի համաշխարհային ճգնաժամի հետ, ես այդ մասին բազմաթիվ անգամներ նշել եմ, մեր ճգնաժամն սկսվել է մեր անկախ հանրապետության հիմնադրման առաջին օրվանից, իսկ եթե ավելի սկզբունքայնորեն մոտենանք այս հարցին, ապա այն սկսվել է դեռևս խորհրդային ժամանակներից: Մենք քանդեցինք գոյություն ունեցող տնտեսական համակարգը, իսկ նորը չկառուցեցինք, արդյունքում մենք ստացանք ինչ-որ ՙնոր բան՚ (ես մեր համակարգը համարում եմ ՙնեոֆեոդալական՚), որը ոչ մի կապ չունի ՙշուկայական տնտեսություն՚ հասկացողության հետ: Երբ ազգային եկամտի բաշխման համակարգը շուկայական չէ, ոչ մի կենսաթոշակային ռեֆորմ էլ չի օգնի արդյունավետ տնտեսություն կառուցելու գործում: Մենք կուտակում ենք հսկայական արտաքին պարտքեր, մեզ մոտ տեղի է ունենում պետբյուջեի ծանրացում, մենք ետ ենք մնում համաշխարհային ինովացիոն զարգացումներից: Այդպես կշարունակվի միշտ, քանի դեռ չենք լուծել մեր հիմնական խնդիրը` տնտեսության ամբողջական արդիականացման խնդիրը, ոչ թե առանձին ոլորտների ու ինստիտուտների, այլ, համալիր, տնտեսության արդիականացման համակարգի խնդիրները: Մի խոսքով, մենք պետք է ստեղծենք իսկական շուկայական տնտեսություն: Այսօր մենք չունենք համակարգային զարգացած արդյունավետ տնտեսություն, որովհետև տնտեսական կարգավորման մեր համակարգը, ոչ միայն իր զարգացման մակարդակով, այլ անգամ ձևաչափով, պատրաստ չէ շուկայական կատեգորիաներին:

Ես գտնում եմ, որ այսօր մեր կառավարությունն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել այս պրոբլեմները, անհրաժեշտ է կենտրոնացնել հայ հասարակության ողջ ինտելեկտուալ ներուժը, Սփյուռքի հետ միասին:

Իսկ ո՞վ պետք է դրանով զբաղվի, մի՞թե կառավարությունը

Իհարկե կառավարությունը: Կուզենայի ձեզ մի լավ կատակ նվիրել: Օրինակ. Շախմատի Օլիմպիական խաղերին կամ աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով ազգային հավաքական ձևավորելու համար ի՞նչ է անում երկիրը: Ընտրում է ամենաուժեղ շախմատիստներին, ըստ նրանց պրոֆեսիոնալ որակների: Չէ՞ որ ամեն ինչ շատ պարզ է ու բնական: Իսկ ի՞նչ սկզբունքով ենք ձևավորում մեր Կառավարության կազմը: Կուսակցականության սկզբունքով: ԸՆդ որում, այս ամենն արվում է կուսակցական շինարարության բազմամյա փորձի բացակայության, քաղաքացիական հասարակության անհասունության, դեմոկրատական ավանդների չկայացած լինելու պայմաններում, որոնց կայացման համար տասնամյակներ, կարող է և հարյուրամյակներ են պահանջվում: Այդ դեպքում, եկեք նույն սկզբունքով էլ ընտրենք շախմատի Հայաստանի հավաքականի անդամներին, հավաքականում երկու ներկայացուցիչ ընդգրկելով Հանրապետական կուսակցությունից, մեկական` Բարգավաճ Հայաստանից և Օրինաց Երկրից և մեկ պահեստային խաղացող` Դաշնակցությունից: Իրոք, ծիծաղելի է: Այդ դեպքում պատասխանեք, խնդրեմ, մի՞թե գտնում եք, որ ազգի ու պետության համար շախմատի հավաքականի գործունեությունն ավելի կարևոր է, քան կառավարության աշխատանքը: Ստացվում է, որ մենք փոշիացնում ենք մեր սեփական ազգային ռեսուրսները, անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերելով ազգի և երկրի ապագայի նկատմամբ: Պատկերավոր ասած, լինելով 19 տարեկան, մեծերի խաղեր ենք խաղում, կրկնօրինակելով ՙպետական կառավարման արևմտյան համակարգերը՚, չխորանալով դրանց բովանդակության մեջ: Մեզ համար անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ Կառավարություն, պրոֆեսիոնալ Խորհրդարան, որի շատ անդամներ այսօր զբաղված են ոչ թե օրինաստեղծ գործունեությամբ, ինչը պահանջվում է Սահմանադրությամբ, այլ բիզնեսով:

Մենք պետք է աշխարհով մեկ պրոֆեսիոնալներ փնտրենք, այս կամ այն ոլորտում, նրանց առաջարկել բարձր աշխատավարձ, ապահովել սոցիալական պայմաններով և լավագույն ուժերը կենտրոնացնելով Հայաստանում: Ֆինանսավորման աղբյուրներ կգտնվեն: Նման նպատակներին, առանց ափսոսալու, կարելի է ուղղել նաև բյուջետային ռեսուրսները, կարելի ֆինանսավորում ներգրավել նաև արտաքին աղբյուրներից: Պարզապես, անհրաժեշտ է զբաղվել դրանով, պետք է ՙորսալ՚ այդ մարդկանց: Սփյուռքը պետք է Հայաստանը գնահատի ոչ միայն հայրենասիրական նկատառումներով: Այստեղ բիզնեսով զբաղվելը նրանց համար պետք է ավելի հեշտ լինի, քան մեկ այլ երկրում: Սակայն մեր տնտեսության բարձր աստիճանի մենաշնորհայնությունը սահմանափակում է արտասահմանյան ներդրողների, այդ թվում նաև Սփյուռքի հնարավորությունները: Մենք պարտավոր ենք Հայաստանում ստեղծել ամենանպաստավոր բիզնես-միջավայրը և ամենաբարենպաստ ներդրումային մթնոլորտը, հակառակ դեպքում, նորից կպարտվենք պատմությանը:

Իսկ ինչո՞ւ մենք դա չարեցինք դեռևս 10-15 տարի առաջ:

Նույն այն պատճառներով, ինչ որ հիմա: Դրանք երկուսն են` համարժեք գիտելիքների ու փորձի բացակայությունը և դեստրուկտիվ գործոնների ազդեցությունը: Առաջին պատճառի մասին մենք արդեն խոսեցինք: Այնուամենայնիվ, նշեմ, որ մենք, ի տարբերություն շատ այլ ազգերի, երկրի ինստիտուցիոնալ զարգացման ոլորտում լավագույն լուծումների փնտրման և դրանց իրականացման համար ունենք բավականաչափ մարդկային ռեսուրսներ: Անհրաժեշտ է միայն փոփոխության ենթարկել ինստիտուցիոնալ լուծումների մշակման և իրականացման գործընթացին մարդկանց ներգրավելու նկատմամբ ունեցած մոտեցումները: Իսկ երկրորդ խմբի պատճառների վերաբերյալ կնշեի, առաջին հերթին, մեր տնտեսության նշանակալից մենաշնորհայնությունն ու օլիգարխիզացիան: Այստեղից էլ բխում են բոլոր պրոբլեմները: Վերջին հաշվով, օլիգարխների շահերը չեն կարող համընկնել համազգային շահերի հետ: Այդպես եղել է միշտ և ամենուր:

Մենք պետք է լուծենք շուկայի դեմոնոպոլիզացիայի հարցը` տնտեսական հակամոնապոլիստական արդյունավետ կարգավորման ինստիտուտների և արդյունավետ ֆիսկալ համակարգի, այդ թվում, ներկրողների գերշահույթների պրոգրեսիվ հարկման միջոցով, գերշահույթներ, որոնք ՙվաստակվել են՚ հայկական դրամի ՙգերնորմատիվային՚ ռեվալվացիայի հետևանքով, կամ էլ շուկայում ունեցած մենաշնորհային դիրքի չարաշահումով:

Այնպես որ, կենսաթոշակային ռեֆորմը շատ կարևոր խնդիր է, այն մեզ անպայման պետք է, սակայն մենք այդ ռեֆորմից չենք ստանա այն, ինչ ակնկալում ենք, քանի որ կենսաթոշակային ռեֆորմը լուծում է պրոբլեմների միայն մի շատ փոքր մասը:

Կարո՞ղ է արդյոք կենսաթոշակային ռեֆորմը դառնալ այդ բոլոր համալիր խնդիրների լուծման սկիզբը, առաջին քայլը

Ոչ, քանի որ բոլոր այդ խնդիրները հարկավոր է լուծել զուգահեռաբար, համալիր ձևով, իսկ առանձին-առանձին լուծելիս դրանց արդյունավետությունը կլինի ցածր: Չնայած, որ Հայաստանի բանկային համակարգի կարգավորումն ու հսկողությունը անցումային շրջանում գտնվող, ինչպես նաև զարգացող որոշ երկրների շարքում, հանդիսանում է լավագույններից մեկը, այնուամենայնիվ, Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ անհամարժեք փոքր, անգամ մեր փոքրածավալ տնտեսության համար: Կայացած բանկային համակարգի մասին խոսել կարելի է միայն այն դեպքում, երբ վարկային ներդրումների միագումար ընդհանուր ծավալը ՀՆԱ նկատմամբ կմոտենա 100%-ին, իսկ մեզ մոտ` 23%-ին, հաշվի առնելով, որ ՀՆԱ 2009 թվականին բավականին կրճատվել է (2008 թվականին այս ցուցանիշն էապես ավելի ցածր էր): Այս ցուցանիշով մենք անցումային երկրների մեջ արդեն վաղուց զբաղեցնում ենք վատագույն դիրքերը: ԱՊՀ երկրների, անգամ նոր Եվրոպայի մի շարք երկրների, օրինակ Լատվիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, համեմատ ունենալով ավելի արդյունավետ բանկային կարգավորման ու հսկողության համակարգ, այնուամենայնիվ, մենք համարժեք արդյունքի չհասանք, քանի որ միայն բանկային համակարգը չի կարող լուծել ողջ ֆինանսական հատվածի խնդիրները: Անհրաժեշտ է ողջ տնտեսության հեղափոխական արդիականացում, իսկ սկսել է պետք ազգային եկամտի բաշխումից, մասնավոր սեփականության և մրցակցության ինստիտուտների ամրապնդումից, պայմանագրային հարկադրման, սեփականության պաշտպանության, վարձու աշխատողների իրավունքների պաշտպանության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության ինստիտուտներից: Շատ կարևոր է պարտադիր ապահովագրության ինստիտուտների ձևավորումը, առանց դրա ապահովագրական շուկան չի կայանա:

Եթե հաշվի առնենք ապահովագրական շուկայում տիրող ներկայիս իրադրությունը և այդ շուկայի առանձին մասնակիցներին, ապա ի՞նչ հույսեր կարող ենք ունենալ որոշ ժամանակ անց, կունենա՞նք արդյոք ապահովագրական գործունեությունը կարգավորող արդյունավետ համակարգ:

Այսօրվա եկամուտներով` ոչ: Այդ խնդիրն էլ պետք է լուծվի համալիր կերպով: Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության սպասվող ներդրումն առանց ուղեկցվող կարգավորող խնդիրների լուծման, օրինակ ապահովագրական շուկայում մրցակցության ապահովման, կարող է վերածվել մի դաժան կատակի, իսկ դրամական հոսքերը կուղղվեն մի քանի անձանց օգտին` մեկ կամ մի քանի օլիգարխի: Բացի այդ, չի կարելի նստել ու սպասել, որ մեր ապահովագրական ընկերությունները 50-100 տարի հետո կկուտակեն անհրաժեշտ պահուստներ, պետք է թույլ տալ արտասահմանյան առաջատար ապահովագրական ընկերությունների գործունեությունը Հայաստանի ապահովագրական շուկայում: Հայաստանը փոքրածավալ տնտեսություն ունեցող երկիր է, հետևաբար, ապահովագրական հատվածում մեծ կապիտալներ չեն կարող լինել: Վաղ թե ուշ մենք կբացենք մեր շուկան արտասահմանյան ապահովագրական հանրության առջև: Սակայն, այդ հարցին պետք է մոտենալ գրագետ ձևով: Անհրաժեշտ են համատեղ վերահսկողության և կարգավորման համակարգեր, համապատասխան երկրների մեգառեգուլյատորների հետ համապատասխան Մեմորանդումներ, անհրաժեշտ են համատեղ կարգավորման ինստիտուտներ, անհրաժեշտ է այդ ընկերությունների մանրազնին ընտրություն, որպեսզի դրանք լինեն ՙհուսալի՚ երկրների առաջատար ապահովագրական ընկերություններ, որոնք ունենան առաջատար ռեյտինգային կազմակերպությունների բարձր ռեյտինգ և հանրահայտ ու հուսալի աուդիտորական ընկերությունների աուդիտորական եզրակացություն և այլն:

Բայց չէ՞ որ արտասահմանյան ընկերությունները, պարզապես, ՙկհոշոտեն՚ մեր շուկան` մասնակիցների հետ միասին:

Նման վախ կար նաև արտասահմանյան բանկերի կողմից մեր շուկա մտնելիս: Ներկայումս, պաշտոնական տվյալներով, Հայաստանի բանկային համակարգի կապիտալի ավելի քան 70%-ը, իսկ փաստացի` ավելի քան 90%-ը գտնվում է օտարերկրացիների կառավարման ներքո (արտասահմանյան խոշոր բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների դուստր բանկերի, որոնց սեփականատերը հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ): Նրանք արդեն ՙհոշոտել են՚ մեր բանկային շուկան և շատ էլ լավ է, որ արդեն ՙհոշոտել են՚: Սակայն, այդ ինստիտուտների որակը բարձրացնելու համար հարկավոր է վերանայել դրանց նկատմամբ վերաբերմունքը: Եթե մենք Հայաստանի բանկային հատվածում արտասահմանյան բանկերի գործունեությունը թույլատրենք ոչ միայն դուստր ձեռնարկությունների, այլ նաև մասնաճյուղերի կարգավիճակով, առանց կապիտալի առանձնեցման և բանկային գործառույթների ունիվերսալ լիցենզիայով, ապա Հայաստանի տնտեսությունն իրական հատվածի զարգացման համար կստանա խոշորագույն վարկային նախագծերի ֆինանսավորման մի նոր աղբյուր և ոչ միայն դա: Սակայն, այսօր մենք դրամական այդ միջոցների մուտքը սահմանափակում ենք նորմատիվ կարգավորումների միջոցով, որի համաձայն Հայաստանում գործող յուրաքանչյուր դուստր բանկ (օրինակ, HSBC-Հայաստան, ՎՏԲՀայաստան կամ Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ) իրավունք ունի վարկավորել իր կարգավորիչ կապիտալի, և ոչ թե գլխամասային բանկի կապիտալի, 20%-ի սահմաններում: Այսպիսով, մենք, մի կողմից, արդեն թույլատրել ենք օտարերկրացիների մասնակցությունը մեր բանկային շուկային, մյուս կողմից, սահմանափակում ենք նրանց կողմից մեր վարկառուների ֆինանսավորումը:

Մենք պետք է գնանք դեպի տնտեսական կարգավորման ողջ համակարգի արմատական արդիականացում, մենք դատապարտված ենք լինելու իսկական շուկայական երկիր, պարզապես, մենք այլընտրանք չունենք:

Հարցազրույցը վարեց Էլիտա Բաբայանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության ռիսկերի և հնարավորությունների մասինՀայաստանի ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության ռիսկերի և հնարավորությունների մասին
Հարկատու ֆիզիկական անձինք  հարկայինի առջեւ հաշվետու կլինեն հաշիվներով միջոցների շարժի մասինՀարկատու ֆիզիկական անձինք  հարկայինի առջեւ հաշվետու կլինեն հաշիվներով միջոցների շարժի մասին
Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել "Infosys Limited" ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար
Նոյեմբերի 11-15-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներՆոյեմբերի 11-15-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներ
ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ ՄեսրոպյանըՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ Մեսրոպյանը
Սանոսյանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքներըՍանոսյանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքները
ՎԶԵԲ-ը Հայաստանին 12 մլն եվրո կհատկացնի Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համարՎԶԵԲ-ը Հայաստանին 12 մլն եվրո կհատկացնի Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համար
Երևանում կայացել Է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստըԵրևանում կայացել Է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստը
Հայաստանում բոլոր ոչ հրապարակային ֆոնդերը ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հրապարակային ֆոնդերը ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններումԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըԱզգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ GFTN-ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ GFTN-ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Խնայում ենք միասին․ IDBank և ԻդրամԽնայում ենք միասին․ IDBank և Իդրամ
Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառությունՍերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն
OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունըOVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը
Ասիական զարգացման բանկն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորություններըԱսիական զարգացման բանկն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորությունները
Հայաստանում ավտոմեքենաների սեփականատերերը տեխզննում անցկացնելիս պետք է մարեն միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում ավտոմեքենաների սեփականատերերը տեխզննում անցկացնելիս պետք է մարեն միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
Հայաստանում ցանկանում են պարզեցնել երկակի նշանակության ապրանքների մաքսային ձեւակերպումըՀայաստանում ցանկանում են պարզեցնել երկակի նշանակության ապրանքների մաքսային ձեւակերպումը
Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև 2032 թվականըՀայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև 2032 թվականը
Փաշինյանը հանձնարարել է մշակել ՀՀ պետական շահերին համապատասխանող նոր Հարկային օրենսգիրքՓաշինյանը հանձնարարել է մշակել ՀՀ պետական շահերին համապատասխանող նոր Հարկային օրենսգիրք
Հայաստանն իր թեթև արդյունաբերությունը ներկայացրել Մոսկվայում՝ BEE-TOGETHER 18-րդ միջազգային ցուցահանդեսումՀայաստանն իր թեթև արդյունաբերությունը ներկայացրել Մոսկվայում՝ BEE-TOGETHER 18-րդ միջազգային ցուցահանդեսում
Հայաստանում նախատեսվում է ներդնել  շարժական լայնաշերտ հասանելիության 5G տեխնոլոգիաներ
Հայաստանը ծրագրում է իր առևտրի տունը բացել ԻրանումՀայաստանը ծրագրում է իր առևտրի տունը բացել Իրանում
10 ամսում Հայաստան է այցելել 1.92 մլն զբոսաշրջիկ10 ամսում Հայաստան է այցելել 1.92 մլն զբոսաշրջիկ
Այս տարի SILICON MOUNTAINS գագաթնաժողովը նվիրված կլինի արհեստական բանականության կիրառմանըԱյս տարի SILICON MOUNTAINS գագաթնաժողովը նվիրված կլինի արհեստական բանականության կիրառմանը
Կառավարությունը տեղի է տվել. 2025 թվականին անմաքս ներմուծման իրավունքը կտարածվի բոլոր էլեկտրամոբիլների վրաԿառավարությունը տեղի է տվել. 2025 թվականին անմաքս ներմուծման իրավունքը կտարածվի բոլոր էլեկտրամոբիլների վրա
Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը ՀայաստանումԱկբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում
Գևորգ Պապոյան. Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ բարձր աճի փուլում և հաջողությամբ դիմակայում է միջազգային մարտահրավերներինԳևորգ Պապոյան. Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ բարձր աճի փուլում և հաջողությամբ դիմակայում է միջազգային մարտահրավերներին
Փորձագետ. Երեւանի կողմից հայկական Փորձագետ. Երեւանի կողմից հայկական "խաղաղ ատոմի" տեղափոխումն արեւմտյան ռելսերի վրա հղի է ռիսկերով՝ հանրապետության էներգետիկ անվտանգության համար
ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կբարձրանա մինչև 3,9 տոկոս՝ ընդհուպ մոտենալով թիրախինԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կբարձրանա մինչև 3,9 տոկոս՝ ընդհուպ մոտենալով թիրախին
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի միջազգային համաժողովՀայաստանում առաջին անգամ կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի միջազգային համաժողով
Ժամանակավորապես դադարեցվել է ռուսական բնական գազի մատակարարումը ՀայաստանԺամանակավորապես դադարեցվել է ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան
Ռոսատոմ. Մենք շարժվում ենք հետագայում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության միջազգային նորմերի հասնելու ուղղությամբ.Ռոսատոմ. Մենք շարժվում ենք հետագայում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության միջազգային նորմերի հասնելու ուղղությամբ.
Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինԷվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
Հայաստանում կգործարկվի բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաների արտադրությունՀայաստանում կգործարկվի բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաների արտադրություն
Դիվանագետ. Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել միջուկային էներգետիկայի բնագավառումԴիվանագետ. Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել միջուկային էներգետիկայի բնագավառում
Չի կարելի արհեստական արգելքներ ստեղծել մի քանի ամիս առաջ էլեկտրամոբիլների ներկրում նախատեսած քաղաքացիների համար․պատգամավորՉի կարելի արհեստական արգելքներ ստեղծել մի քանի ամիս առաջ էլեկտրամոբիլների ներկրում նախատեսած քաղաքացիների համար․պատգամավոր
ՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի պետբյուջեի պակասուրդի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 5,5 տոկոսՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի պետբյուջեի պակասուրդի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 5,5 տոկոս
2025 թվականին կշարունակվի սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը2025 թվականին կշարունակվի սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը
Ֆինանսների նախարար. 2025 թվականին կենսաթոշակները չեն բարձրանաՖինանսների նախարար. 2025 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա
Ֆինանսների նախարար. Աշխատատեղերին առնչվող իրավիճակը չի կարելի գնահատել ըստ եռամսյակի, դրա համար կան տարեկան ցուցանիշներՖինանսների նախարար. Աշխատատեղերին առնչվող իրավիճակը չի կարելի գնահատել ըստ եռամսյակի, դրա համար կան տարեկան ցուցանիշներ
Ֆինանսների նախարար. 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կանխատեսվում են 5,8 տոկոսի սահմաններում, իսկ 2025 թվականին՝ 5,6 տոկոսՖինանսների նախարար. 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կանխատեսվում են 5,8 տոկոսի սահմաններում, իսկ 2025 թվականին՝ 5,6 տոկոս
ArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ումArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ում
Արդշինբանկը մասնակցել է Banking Forum 2024-ինԱրդշինբանկը մասնակցել է Banking Forum 2024-ին
Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր
ԱրարատԲանկում RIA փոխանցումներ դեպի Ուկրաինա՝ 25% զեղչովԱրարատԲանկում RIA փոխանցումներ դեպի Ուկրաինա՝ 25% զեղչով
Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների  կառավարման նոր Superra հավելվածըԿոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը
Armenian Card Ազգային վճարային համակարգը գործարկում է ArCa Pay համակարգըArmenian Card Ազգային վճարային համակարգը գործարկում է ArCa Pay համակարգը
Telcell-ը դուրս է գալիս ինստիտուցիոնալ զարգացման ուղիTelcell-ը դուրս է գալիս ինստիտուցիոնալ զարգացման ուղի
Մյուսներինը բարձրացնել, ՏՏ ընկերություններինը՝ ավելի քան կրկնակի կրճատել. Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթություններըՄյուսներինը բարձրացնել, ՏՏ ընկերություններինը՝ ավելի քան կրկնակի կրճատել. Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները
2024 թ. 10 ամիսներին Հայաստանում մոտ 10 տոկոսով ավելի հարկեր են հավաքագրվել, քան 2023թ. նույն ժամանակահատվածում2024 թ. 10 ամիսներին Հայաստանում մոտ 10 տոկոսով ավելի հարկեր են հավաքագրվել, քան 2023թ. նույն ժամանակահատվածում
Հայաստանում քայլեր կձեռնարկվեն աշխատավարձային ֆոնդերի կառավարման որակի բարձրացման ուղղությամբՀայաստանում քայլեր կձեռնարկվեն աշխատավարձային ֆոնդերի կառավարման որակի բարձրացման ուղղությամբ
ԶՊՄԿ փոխտնօրեն. Հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործումԶՊՄԿ փոխտնօրեն. Հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում
ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգներըՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգները
Հայաստան ներմուծման առյուծի բաժինն ստացվում է Ռուսաստանից՝ 57 տոկոս, իսկ արտահանման մեծ մասը գնում է ԱՄԷ՝ 42,9 տոկոսՀայաստան ներմուծման առյուծի բաժինն ստացվում է Ռուսաստանից՝ 57 տոկոս, իսկ արտահանման մեծ մասը գնում է ԱՄԷ՝ 42,9 տոկոս
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի ագրոապահովագրության ոլորտի խնդիրներըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի ագրոապահովագրության ոլորտի խնդիրները
Ավելի քան 1 մլրդ ռուբլի ներդրումների առաջարկել մասնակիցներին արագացուցչային Sber500 Դեմո օրվա ընթացքումԱվելի քան 1 մլրդ ռուբլի ներդրումների առաջարկել մասնակիցներին արագացուցչային Sber500 Դեմո օրվա ընթացքում
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավման հնարավորություններըԷկոնոմիկայի նախարարությունում քննարկել են Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավման հնարավորությունները
Խնդիրներ ագրոապահովագրության ոլորտում. պատժամիջոցների պատճառով KfW-ն 5,5 մլն դրամ չի վճարել նախագծին մասնակցող ապահովագրական ընկերությանըԽնդիրներ ագրոապահովագրության ոլորտում. պատժամիջոցների պատճառով KfW-ն 5,5 մլն դրամ չի վճարել նախագծին մասնակցող ապահովագրական ընկերությանը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.11.2024
RUB3.900.00
USD388.250.61
EUR410.423.01
GBP491.992.05
CAD276.47-0.14
JPY25.000.15
CNY53.710.20
CHF437.321.87