Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2010 18:22
Հայաստանի ապահովագրական շուկան ստիպված կլինի բացվել արտասահմանյան ապահովագրական հանրության առջև
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական շուկան վաղ թե ուշ ստիպված կլինի բացվել արտասահմանյան ապահովագրական հանրության առջև: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:
Նրա կարծիքով, պետք չէ սպասել, որ տեղական ապահովագրողները 50-100 տարի հետո կկուտակեն անհրաժեշտ ռեզերվներ: ՙՀայաստանը հանդիսանում է փոքր ծավալների տնտեսություն ունեցող երկիր, հետևաբար, ապահովագրական շուկայում մեծ կապիտալներ չեն լինի՚: Այս իմաստով Է.Սանդոյանը անհրաժեշտ է համարում օտարերկրյա առաջատար ապահովագրական ընկերություններին թույլ տալ մտնել տեղական ապահովագրական շուկա: Ընդ որում, այս հարցին պետք է մոտենալ գրագետ ձևով: Մասնավորապես, նրա խոսքերով, անհրաժեշտ են կարգավորման և հսկողության համատեղ համակարգեր, համապատասխան Մեմորանդումներ համապատասխան երկրների մեգա-ռեգուլյատորների հետ, համատեղ կարգավորման ինստիտուտներ, ՙհուսալի՚ երկրներից առաջատար ապահովագրական ընկերությունների ընտրություն, որոնք պրոֆեսիոնալ ռեյտինգային գործակալություններում ունեն բարձր ռեյտինգ, ինչպես նաև հանրահայտ հուսալի աուդիտորական ընկերությունների եզրակացություն և այլն:
Խոսելով առաջիկայում Հայաստանում տրանսպորտային միջոցների շահագործումից բխող քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ներդրման մասին, Է.Սանդոյանը նշել է, որ առանց ուղեկցվող կարգավորիչ խնդիրների լուծման, օրինակ, ապահովագրական շուկայում մրցակցություն ստեղծելու, ապահովագրության այս տեսակի ներդրումը կվերածվի մի վտանգավոր կատակի, իսկ դրամական ամբողջ հոսքերը կուղղվեն որոշակի մարդկանց, մեկ կամ մի քանի օրիգարխի, օգտին: