Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2010 19:09
ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 8 ընկերությունների ռեյտինգները
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 8 ընկերությունների ռեյտինգները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 6 ընկերությունների ռեյտինգները մնացել են նույն մակարդակի վրա, մեկի մոտ նվազել է, իսկ մյուսի մոտ` բարձացել: ԿԲ բարձրացրել է ՙԷլեկտրոպրիբոր՚ ԲԲԸ-ի ռեյտինգը ՙԴ՚-ից բարձրացրել է մինչև ՙԳ՚, իսկ ՙՇեն-կոնցեռն ՓԲԸ՚` ՙԲ՚-ից իջել է մինչև ՙԳ+՚:
Աղբյուրի համաձայն, ԿԲ փոփոխության չի ենթարկել 6 ընկերությունների ռեյտինգները, թողնելով դրանք ՙԲ՚ մակարդակի վրա: Դրանք են`ՙՀայռուսգազարդ՚ ՓԲԸ`ՙԲ՚, ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ`ՙԳ+՚, Եվրոթերմ ԲԲԸ`ՙԲ՚, ՙԻմեքս Գրուպ՚ ԲԲԸ`ՙԲ՚, ՙՎալլետտա՚ ԲԲԸ`ՙԳ՚, ՙՍթար Դիվայդ՚ ՓԲԸ`ՙԳ՚: