Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2010 14:07
ԻՆԳՈ Արմենիա՚-ն Business Initiative Directions-ից ստացել է ՙՈՍԿԻ՚
ԱրմԻնֆո. ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը, 2009 թվականի արդյունքներով արժանացել է Quality Summit Award (IQS) միջազգային վերլուծական կազմակերպության բարձրագույն գնահատականին և պարգևատրվել է ՙՈՍԿԻ՚ Միջազգային Մրցանակով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունում:
Աղբյուրի համաձայն, Business Initiative Directions-ը գնահատում է ավելի քան 100 երկրների ընկերությունների, ըստ QC100 որակի չափանիշների: Մասնավորապես, միջազգային կազմակերպության վերլուծաբանները գնահատում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են`Հաճախորդների բավարարվածության մակարդակը, Կադրերի կրթական մակարդակը, Գործարար ցուցանիշները և այլն:
International Quality Summit մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կկայանա 2010 թվականի մայիսի 31-ին ԱՄՆ-ում, Նյու Յորքի Marriott Marquis հյուրանոցում: Արարողությանը կմասնակցեն 74 երկրների ընկերություններ, ինչպես նաև տարբեր ոլորտների առաջատարներ, տնտեսագիտության, արվեստի, կորպորատիվ իմիջի ոլորտների պրոֆեսիոնալներ, որակի փորձագետներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Նշենք, որ ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարը: Մասնավորապես, 2009 թվականին ընկերությունը կնքել է ռեկորդային թվով ապահովագրական պայմանագրեր` 24347, և ապահովագրական պրեմիաների ծավալներով Հայաստանի ապահովագրողների շարքում իր համար ապահովել է առաջին հորիզոնականը, ինչպես ապահովագրական պրեմիաների գծով, այնպես էլ ապահովագրական շուկայի մյուս հատվածներում: