Հինգշաբթի, 29 Ապրիլի 2010 14:58
ԱՔՊՊԱ-ն հազարավոր աշխատատեղեր կստեղծի Հայաստանում
ԱրմԻնֆո. Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՔՊՊԱ) ներդրումով ապահովագրական շուկայի ծավալները կեռապատկվեն: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությոն ներքին աուդիտի ղեկավար Սամվել Մարգարյանը: Նրա խոսքերով, շուկայի մասնակիցների առջև լուրջ խնդիր է առաջանում կապված կադրային պոտենցիալի շտապ ավելացման հետ: Նրա կարծիքով, ընկերությունների հիմնական կադրային կորիզը, որը կազմում է 300 աշխատակից, կաճի 50-60%-ով: Ընդ որում, գործակալների թիվը, որոնք անմիջականորեն կզբղավեն ապահովագրական պոլիսների վաճառքով, 2-3 անգամ կաճի, իսկ հետագայում հնարավեր է`տասն անգամ:
Ինչպես նշում են ՙԻՆԳՈ Արմենիա՚-ում, ընկերության գործակալների ցանցը կընդլայնվի ֆիզիկական անձանց ներգրավման հաշվին, որոնց թիվը 2010 թվականի վերջում կհասնի 1.5 հազարի: Ս.Մարգարյանը գտնում է, որ կադրային կազմի ընդլայնման հետ կապված հիմնական փոփոխությունները տեղի կունենան ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում: