Չորեքշաբթի, 5 Մայիսի 2010 12:28
Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ՚-ը նախատեսում է ակտիվացնել իր մասնակցությունը խոշոր էներգտիկ նախագծերում
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի խումբ՚-ը նախատեսում է ակտիվացնել իր մասնակցությունը խոշոր էներգտիկ նախագծերում, որոնք ուղղված են ռրկրի Վառելիքաէներգետիկ համալիրի զարգացմանը: ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը, որոշումը բանկի կողմից ընդունվել է 2012 թվականի նոր ռազմավարության շրջանակներում:
Նրա խոսքերով, Գազպրոմբանկի հնարավորությունների օգտագործումը կընդլայնի բանկի համագործակցության հորիզոնները արդյունաբերության ռազմավարական ոլորտների ձեռնարկությունների հետ: Վ.Բարսեղյանը տեղեկացրել է, որ էներգետիկ նախագծերում ակտիվացման նոր քայլերից է համարում նաև Եվրոբանկի էներգոխնայողության վերաբերյալ սպասվող ծրագրին մասնակցությունը: