Ուրբաթ, 7 Մայիսի 2010 19:52
ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը մեկ տարում 7 անգամ ավելացրել է հատուցումների ծավալները
ԱրմԻնֆո. ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերության հատուցումների ծավալն ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 7 անգամ, կազմելով 40 մլն.դրամ: Համաձայն ընկերության կողմից հրապարակված պաշտոնական հաշվետվությունների 2010 թվականի առաջին եռամսյակում ապահովագրական մուտքերի ծավալները կազմել են 670 մլն.դրամ, ինչը տարվա կտրվածքով ավելացել է 5.6 անգամ: Ընկերությունը 2 տարուց ավելի փոքր ժամանակահատվածում կարողացել է ապահովագրական մուտքերի գծով դուրս գալ առաջին հորիզոնական:
Ըստ հաշվետվությունների, ապահովագրական պրեմիաների կազմում գերակշռել են ավտոապահովագրության և ֆինանսական ռիսկերի ապահովագրության գծով մուտքերը, որոնք համապատասխանաբար կազմել են`28% և 25%: Ընկերության ակտիվներն աճել են, հասնելով 2.4 մլրդ.դրամի, ընդհանուր կապիտալը`1.3 մլրդ.դրամի, որի կազմում 1.2 մլրդ.դրամ կազմել է կանոնադրական կապիտալը:
Վերջերս ՙՌոսգոսստրախ Արմենիան՚ ձեռք բերց ՙԼոնդոն-Երևան՚ ապահովագրությունը, որը ցուցանիշների մեծ մասով նախկինում գտնվում էր առաջատարների եռյակում` բացառությամբ հատուցումների: