Ուրբաթ, 21 Մայիսի 2010 15:42
Հայաստանի ապահովագրողները 2010 թվականի առաջին եռամսյակում հավաքագրել են 4.7 մլրդ.դրամ ծավալով ապահովագրական պրեմիաներ
ԱրմԻնֆո. Հայաստանի 10 ապահովագրական ընկերությունների կողմից 2010 թվականի առաջին եռամսյակում հավաքագրված ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 1.9 մլրդ.դրամ կամ 4.7 մլն.դոլար, տարվա կտրվածքով աճելով 56%: Ապահովագրական պրեմիաների կազմում կորպորատիվ հաճախորդների բաժինը կազմլ է 81%:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների համաձայն, ապահովագրական պրեմիաների ծավալներով 2010 թվականի առաջին եռամսյակում առաջատարներն են` ՙՌոսգոսստրախ Արմենիա՚`670 մլն.դրամ և ՙԻՆԳՈ Արմենիա՚` 467 մլն.դրամ ապահովագրական ընկերությունները: Իսկ այս ցուցանիշով նվազագույն արդյունքը գրանցել է ՙԱյ Էս Ջի՚ ապահովագրական ընկերությունը` 16 մլն.դրամ: Բոլոր ապահովագրողների պրտֆելներում էլ գերակշռել է կորպորատիվ ապահովագրությունը, իսկ ՙԳարանտ Լիմենս՚ ընկերության պորտֆելում այն կազմել է 89.5%, ՙԻՆԳՈ Արմենիա՚-ի մոտ`88%, և ՙԿասկադ Ինշուրանս՚-ի մոտ`86%:
2010 թվականի առաջին եռամսյակում իրականացված ապահովագրական հատուցումների ծավալները տարվա կտրվածքով աճել են 3% և կազմել են 353 մլրդ.դրամ: Ապահովագրական հատուցումների առավելագույն ծավալներն արձանագրել են` ՙԻՆԳՈ Արմենիա՚`86 մլն.դրամ և ՙԿասկադ Ինշուրանս՚` 82 մլն.դրամ, ապահովագրական ընկերությունները: