Ուրբաթ, 21 Մայիսի 2010 15:43
Հայաստանի ապահովագրական համակարգի աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել է 514 դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական համակարգում մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել է 206 հազար դրամ կամ 514 դոլար, 2% տարեկան աճով:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների, ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունում` 276 հազար դրամ, իսկ ամենացածր աշխատավարձը`ՙԳրիար Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունում` 111 հազար դրամ:
2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի ապահովագրական հատվածի աշխատողների թիվը կազմել է 316 մարդ: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կրճատվել է 6%, սակայն անհրաժեշտ է նշել, որ շուկան լքել է 2 ընկերություն (ՙԱլֆա Ինշուրանս՚ և ՙԼոնդոն-Երևան՚), որոնցում աշխատում էին 35-40 մարդ: Իսկ աշխատակիցների առավելագույն քանակը գրանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունում` 58 մարդ:
Հայաստանի 9 ապահովագրական ընկերություններում (առանց ՌԵՍՈ ընկերության) աշխատավարձի ծախսերը 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել են 195 մլն.դրամ: Աշխատավարձին ուղղված առավելագույն ծախսերը գրանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունում` 43 մլն.դրամ, իսկ նվազագույն ծախսերը`ՙԳարանտ Լիմենս՚ ապահովագրական ընկերությունում` 8 մլն.դրամ: