Երկուշաբթի, 31 Մայիսի 2010 17:07
Արարատբանկը մտադիր է ձեռք բերել մի նոր խոշոր ֆինանսական կառույց
ԱրմԻնֆո. Արարատբանկը մտադիր է ընթացիկ տարում ձեռք բերել մի նոր խոշոր ֆինանսական կառույց: Այս մասին այսօր հայտարարել է Արարատբանկի Վարչության նախա•ահ Աշոտ Օսիպյանը, պատասխանելով ԱրմԻնֆո •ործակալության թղթակցի հարցին և չճշ•րտելով մանրամասնությունները:
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ անցյալ տարվա օ•ոստոսին Արարատբանկը ձեռք է բերել ՙԻզմիրլյան-Եվրասին՚ ունիվերսալ վարկային կազմակերպության բաժնետոմսերի 100% փաթեթը, որը ներկայումս •ործում է որպես բանկի մասնաճյուղ:
Միաժամանակ, Ա.Օսիպյանը ողջունել է Հայաստանի բանկային համակար•ում տեղի ունեցող կոնսոլիդացիոն տենդենցները, ավելացնելով, որ բալթյան երկրներում, որտեղ ՀՆԱ և բնակչության թիվը մոտ է Հայաստանին, •ործում են 11-15 բանկեր:
Ըստ ԱրմԻնֆո •ործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկին•ի, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 8.2 մլրդ ՀՀ դրամ, կանոնադիր կապիտալը`6.1 մլրդ.դրամ, ակտիվները` 41.2 մլրդ.դրամ, վարկային ներդրումները`19.1 մլրդ.դրամ կամ ակտիվների 46.3%-ը: Բանկի վարկային պորտֆելում 70% կազմել են տնտեսության վարկավորման ծավալները: Բանկն ակտիվորեն աշխատում է նաև մանրածախ վարկավորման շուկայում և 2010 թվականի առաջին եռամսյակը եզրափակել է 304 մլն դրամ մաքուր շահույթով: