Երկուշաբթի, 24 Մայիսի 2010 14:58

ՊրոԿրեդիտ Բանկն իրականացնում է դրամական փոխանցումներ Coinstar և BLiZKO համակարգերի միջոցով


ԱրմԻնֆո. ՊրոԿրեդիտ Բանկը միացել է միջազգային փոխանցումների Coinstar և BLiZKO համակարգերին։

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՊրոԿրեդիտԲանկի մամուլի ծառայությւնից, համակարգերը ֆիզիկական անձանց հնարավորություն են տալիս առանց բանկային հաշվի առկայության, արագ և հուսալի ճանապարհով փոխանցումներ իրականացնել։ Coinstar համակարգի միջոցով հաճախորդները կարող են ԱՄՆ դոլարով և Եվրոյով դրամական փոխանցումներ իրականացնել աշխարհի ավելի քան 140 երկրների միջև, իսկ BLiZKO համակարգով՝ ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ ԱՊՀ երկրների միջև։

Սպասարկման կետերի լայն ցանցի շնորհիվ այս երկու համակարգերը մեծ մասսայականություն են վայելում ամբողջ աշխարհում։ Որպես առավելություն հարկ է նշել, որ Coinstar և BLiZKO համակարգերի միջոցով փոխանցվող գումարը ստացողին հասնում է գործարքը կատարելուց անմիջապես հետո։ ՊրոԿրեդիտ Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել արագ փոխանցումների ամենահարմարավետ համակարգերից՝ նվազագույն սակագներով։

Այսպիսով, հոգալով հարևանությամբ ապրող և աշխատող հաճախորդների կարիքների մասին, ՊրոԿրեդիտ Բանկն իր կողմից առաջարկվող հարմար և որակյալ բանկային ծառայությունների ցանկը համալրեց ևս մեկով՝ հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած «Բանկ-Հարևանե քաղաքականությանը: