Հինգշաբթի, 27 Մայիսի 2010 16:43
ՙՅունիբանկ՚-ը ներակայացնում է նոր` ՙՀամալրվող՚ ավանդը
Ամինֆո. Ս.թ. մայիսի 27-ից ՙՅունիբանկ՚-ը կընդունի նոր ժամկետային ավանդ` համալրման հնարավորությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յունիբանկ մամուլի ծառայությւնից, ՙՀամալրվող՚ ավանդ ներդրած ավանդատուներին ընձեռվում է ավանդի գումարի համալրման հնարավորություն, բացառությամբ ավանդի ժամկետի վերջին երեք ամիսներին: Ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում կատարված համալրումների հանրագումարը չի կարող լինել ավելի, քան ավանդի սկզբնապես ներդրված գումարի կրկնապատիկը:
ՙՀամալրվող՚ ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 11%` գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում և 7% տարեկան` ԱՄՆ դոլարով ներդնելու դեպքում: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ամսական կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար, առավելագույն ժամկետը` 365 օր: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է պլաստիկ քարտ և UNIPAY կոմունալ վճարումների համակարգի քարտ: ՙՀամալրվող՚ ավանդ ներդրած հաճախորդներին ընձեռվում է նաև ավանդի գրավով օվերդրաֆտի (վարկային միջոցների) ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:
2010թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով ՙՅունիբանկ՚-ը ժամկետային ավանդների գծով ՀՀ բանկային համակարգում կրկին առաջատարի դիրքում է: Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 73,7 մլրդ դրամ, որից 48 մլրդ դրամը` ֆիզիկական անձանց ավանդներն են: