Երեթշաբթի, 15 Հունիսի 2010 11:02
ԼՂՀ կառավարությունը շահագրգռված է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության մեջ
ԱրմԻնֆո. ՙԳյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը հանդիսանում է ԼՂՀ կառավարության գերակա խնդիրներից մեկը և ներկայումս մենք գտնվում ենք ֆերմերների և գյուղական բնակչության ռիսկերի կարգավորման համար արդյունավետ գործիքների փնտրտուքներում՚,-այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հունիսի 12-ին Ստեփանակերտում կայացած` Հայաստանի ապահովագրական ընկերությունների արտագնա ֆորումի լիագումար նիստում հայտնել է ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:
ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Սամվել Մարգարյանը պատմել է, որ նման ռիսկերի ապահովագրության հաջող փորձ ունի ռուսական ՙԻՆԳՈ՚ խումբը, ինչը հետաքրքիր է ոչ միայն բիզնեսի առումով, այլ նաև ունի պետական մակարդակի ռազմավարական նշանակություն:
ՀՀ ԿԲ ներկայացուցիչ Ահարոն Չիլինգարյանը նշել է, որ ՙԻՆԳՈ Արմենիան՚ ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները գյուղապահովագրության հատված դուրս գալու համար:
Կողմերը եկել ն համաձայնության, որ Հայաստանի ապահովագրողները, հաշվի առնելով ԼՂՀ մասնագետների կարծիքը, 2 ամսվա ընթացքում կներկայացնեն գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությքան հնարավոր տարբերակները:
ԱրմԻնֆո գրծակալության թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը չի բացառել ապագայում, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությամբ մասնագիտացող ապահովագրական ընկերության ստեղվումը, որի հիմնադիրնրից մեկն էլ կարող է հանդիսանալ ԼՂՀ կառավարությունը: