Երեթշաբթի, 15 Հունիսի 2010 12:44
Եվրոբանկն աջակցում է դրամային վարկավորումը Հայաստանում
Արմնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրպական Բանկն աջակցում է Հայաստանի առևտրային բանկերին ազգային արժույթով`ՀՀ դրամով վարկեր տրամադրելու հարցում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է EBRD երևանյան գրասենյակի տնպրեն Վալերիու Ռազլոգը, հատկապես այդ նպատակով է, որ բանկը ձեռնամուխ է եղել Հայաստանում սինթետիկ վարկեր տրամադրելուն:
ՙՑավոք, այդ վարկերի գինը և տոկոսադրույքները ներկայւմս այնքան էլ մրցունակ չեն, որպեսի բոլոր բանկերի համար դառնան մատչելի: Դա պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Սակայն, ըստ մեր սպասելիքների, տոկոսադրույքները կսկսեն աստիճանաբար իջնել, ինչը և կբարձրացնի այս վարկերի մատչելիությունը՚,-ընդգծել է Վ.Ռազլոգը: Միաժամանակ նա նշել է, որ մինչև այժմ Եվրոբանկը միայն երկու հայկական ֆինանսական կազմակերպությունների է տրամադրել սինթետիկ վարկեր`ՙBybles Bank՚ և ՙՖինկա՚ ՈՒՎԿ:
Ի դեպ, արտարժութային ռիսկերը բանկը հեջացնում է TCX Investment Management Company ընկերության միջոցով, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունը մասնագիտանում է հեջացման համաշխարհային շուկայի մասնակիցներին ծառայություններ մատուցելու ուղղությամբ, աշխատելով զարգացող երկրներում և ապահովելով ֆինանսական պրոդուկտների երկարաժամկետ արժութային հեջացումը: Հիմնադրամը ռիսկերը կառավարում է դիվերսիֆիկացիայի բարձր մակարդակի հաշվին, զարգացող բոլոր երկրներում ու տարածաշրջաններում: