Չորեքշաբթի, 16 Հունիսի 2010 15:36
2010 թվականին EBRD վարկերի 75-80 տոկոսը բանկերի միջոցով կուղղվի Հայաստանում ՓՄՁ վարկավորմանը
ԱրմԻնֆո. 2010 թվականին Վերակառուցման և Զարգացան Եվրոպական Բանկի (EBRD) վարկերի 75-80% բանկերի միջոցով կուղղվի Հայաստանում ՓՄՁ վարկավորմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տրված հարցազրույցում հայտնել է Եվրոբանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը (Valeriu Razlog):
Նա նշել է, որ վարկային ռեսուրսները կտեղաբաշխվեն բանկային համակարգի միջոցով: Իսկ ռեսուրսների մնացած մասը Եվրոբանկը մտադիր է ուղղել մարզային կառույցներին: ՙԸնթացիկ տարում խոշոր ենթակառույցային ծրագրերի համար ներդրումներ մենք չենք պլանավորել, ինչպես դա արվել էր անցյալ տարի, քանի որ այս տարվա համար մեր ռազմավարությունը հիմնականում նախատեսել է Հայաստանի ՓՄՁ վարկավորումը՚,-ընդգծել է զրուցակիցը: Ընդ որում, ընթացիկ տարում բանկն արդեն ստորագրել է 18 մլն. եվրո գումարով 9 պայմանագիր, որոնց հիմնական մասն ուղղվել է բանկային համակարգին` նոր և լրացուցիչ վարկեր տրամադրելու, ինչպես նաև կապիտալը համալրելու նպատակով: