Ուրբաթ, 18 Հունիսի 2010 17:53
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 17 մլրդ. դրամի դրամային վարկեր և 37.4 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (մայիսի 31- հունիսի 6-ը) տրամադրվել է 17 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 37.4 մլն. դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (հունիսի 14-18-ը) բանկերի կողմից գնվել է 59.1 մլն.դոլար` 373.45 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 59 մլն.դոլար` 375.08 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 17 մլն. դոլար` 372.29 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` հունիսի 17-ին և 18-ին (համապատասխանաբար` 2.9 մլն.դոլար և 9.1 մլն.դոլար):
Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա հունիսի 14-18-ը բանկերի կողմից իրականացվել է 650 հազ.դոլարի առք և վաճառք, 374.19 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 830.6 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 6.7%, իսկ տարվա կտրվածքով 23%: