Չորեքշաբթի, 23 Հունիսի 2010 12:54

Լոռու մարզում ամպրոպից տուժածները ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունից կստանան փոխհատուցում


ԱրմԻնֆո. ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը հունիսին ստացել է 30-ից ավելի վնասների փոխհատուցման հայտեր, կապված Լոռու մարզում կարկտահարման և ուժեղ անձրևների հետևանքով տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների հետ, որոնք նախնական հաշվարկներով կազմում են 10 մլն.դրամ:

Իֆչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունից, ընկերությունը կարողացել է օպերատիվ ռեժիմով իրականացնել ապահովագրական պատահարնրի գրանցումը, ապահովագրական հատուցումների իրականացումն արագացնելու նպատակով:

Նշենք, որ ԻնԳՈ Արմենիան ներկայացված է Հայաստանի ողջ տարածքում`մասնաճյուղերի լայն ցանցով, որոնց թիվը ներկայումս կազմում է ավելի քան 40 իրավաբանակն անձ: