Երկուշաբթի, 28 Հունիսի 2010 18:55
ՀՀ ԿԲ գրանցել է Ամերիաբանկի նոր Կանոնադրությունը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է Ամերիաբանկի նոր Կանոնադրությունը, միաժամանակ դադարեցնելով նրա հետ միավորված` ՙԿասկադ Բանկի՚ գործունեությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է հունիսի 28-ին, ԿԲ Խորհրդի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Աղբյուրի համաձայն, Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչել ՙԿասկադ Բանկ՚ ՓԲԸ գործունեության լիցենզիան`համաձայն ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՀՀ Օրենքի: