Երեքշաբթի, 13 Հուլիսի 2010 16:14
Պետգանձարանը իջեցրել է թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի հուլիսի 12-18-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորնրի համար) պետական գնման և բացթողնման նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 14121.62 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ իջեցնելով 3.5%, արծաթի գինը` 220.05 դրամ (անկումը կազմել է 4.6%), պլատինի գինը` 17846.89 դրամ (անկումը կազմել է 1.9%), պալադիումի գինը` 5178.05 դրամ (անկումը կազմել է 3.3%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 3.3%, արծաթի գինը` 0.5%, պլատինի գինը` 2.8% և պալադիումի գինը` 4.4%