Շաբաթ, 17 Հուլիսի 2010 15:45
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծացնում է իր պրոցեսինգային կենտրոնում ArCa քարտերով տրանսակցիաների շրջանառությունը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնում ArCa քարտերով տրանսակցիաների ընդհանուր շրջանառությունն ընթացիկ տարվա հունիսին, մայիսի համեմատ աճել է 26.7%, իսկ քանակը`18.2%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Armenian Card ՓԲԸ-ից, տրանսակցիաների ընդհանուր ծավալներում ArCa քարտերով իրականացված կանխիկ գործարքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնում հունիսին աճել է 25%: Դրա հետ մեկտեղ, նույն քարտերով անկանխիկ գործարքների ծավալները հաշվետու ամսում աճել են 78%, հասնելով 6.519 հազ.դրամի, իսկ քանակն աճել է 58.6%: