Երկուշաբթի, 19 Հուլիսի 2010 13:24
UNIStream շրջանառությունն առաջին կիսամյակում կազմել է 1.58 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Դրամական փոխանցումների UNIStream միջազգային համակարգի շրջանառությունը 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին աճել է 2%, հասնելով 1.58 մլրդ.դոլարի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յունիբանի մամուլւ ծառայությունից, դրամական փոխանցումների UNIStream միջազգային համակարգի միջոցով իրականացված փոխանցումների քանակն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 2.75 մլն.փոխանցում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 7% աճ: Մեկնաբանելով առաջին կիսամյակի արդյունքները համակարգի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրյանը նշել է, որ UNIStream համակարգի գործունեության մեջ ներառված են մի շարք ինտեգրացիոն համակարգեր, որոնք կապված են համակարգի ծառայությունների ընդյալնման հետ: ՙՀունիսի վերջին համակարգն ունեցել է 198000 կետ, թերմինալների ցանցի հետ միասին: Դրա հետ մեկտեղ, UNIStream համակարգի գործընկերների թիվը ներկայումս կազմում է 320, ինչը երկրորդ կիսամյակի հաջող զարգացման համար ստեղծում է լրացուցիչ նախադրյալներ է՚,-ասել է Ս.Հայրյանը:
Աղբյուրի համաձայն, UNIStream համակարգի բաժինը կազմում է փոխանցումների հայաստանյան շուկայի 50%, որոնք իրականացվում են Յունիբանկի բոլոր 33 մասնաճյուղերից: Հունիսից UNIStream համակարգը իջեցրել է դրամական փոխանցումների տոկոսադրույքները` մինչև 0.45%, եթե դրամական փոխանցման չափը գերազանցում է 3.000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլին: Իսկ նշված գումարից ցածր չափերի փոխանցումների դեպքում տոկոսադրույքը կազմում է 1%: Եթե Ռուսաստանից դրամական փոխանցումն իրականացվում է ՀՀ դրամով, ապա. անկախ գումարի չափերից, տոկոսադրույքը կազմում է 0.35%: Այս տոկոսադրույքները գործում են, եթե փոխանցումներն իրականացվում են Ռուսաստանի`ՙՅունիստրիմի և ՙՅունիաստրում Բանկի՚, իսկ Հայաստանում`ՙՅունիբանկի՚ սպասարկման կետերի միջև: