Երեթշաբթի, 27 Հուլիսի 2010 16:14
7 բանկեր ընդգրկված են Հայաստանի 100 խոշոր հարկատուների շարքում
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստանի 7 առևտրային բանկեր ընդգրկված են 300 խոշորագույն հարկատուներից 100-ի շարքում:
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, ACBA-Credit Agricole Bank-ը վճարված հարկերի ծավալներով առաջին բանկն է այդ ցուցակում, ընդհանուր առմամբ վճարելով 1.7 մլրդ.դրամ, որտեղ 1.5 մլրդ.դրամը հանդիսանում է շահութահարկ և եկամտահարկ, հարկատուների առաջին 100-յակում զբաղեցրել է 18 տեղը: Նրա հետևում է Հայբիզնեսբանկը, որը վճարել է 837.2 մլն.դրամ, որից 813 մլն.դրամը`շահութահարկ և եկամտահարկ, զբաղեցնելով 38 հորիզոնականը: Ամերիաբանկը, որը վճարել է 730.7 մլն.դրամ, որից 602.1 մլն. դրամ շահութահարկ և եկամտահարկ, զբաղեցնելով 48 հորիզոնականը: Նրան հետևում է HSBC Բանկ Հայաստանը, որը վճարել է 665 մլն.դրամ, որի 495.1 մլն. դրամը`շահութահարկ և եկամտահարկ, զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը: ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է 547.4 մլն.դրամ, որի 519 մլն.դրամը`շահութահարկ և եկամտահարկ, զբաղեցնելով 64 հորիզոնականը: Արդշինինվեստբանկը վճարել է 543.2 մլն.դրամ, որի 493.8 մլն.դրամը`շահութահարկ և եկամտահարկ, զբաղեցնելով 65-րդ հորիզոնականը: Յունիբանկը վճարել է 518.3 մլն.դրամ, որի 482.6 մլն.դրամը` շահութահարկ և եկամտահարկ, զբաղեցնելով 70 հորիզոնականը:
Միաժամանակ, 300 խոշորագույն հարկատուների ցուցակում է նաև Ինեկոբանկը`158 տեղ, Առէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբը` 160 տեղ, Հայէկոնոմբանկը`171 տեղ, Անելիք Բանկը` 172 տեղ, Արմսվիսբանկը`175 տեղը, Զարգացման Հայկական բանկը`244 տեղ, ProCredit Bank-ը`250 տեղ և Արարատատբանկը`285 տեղ:
Ունիվերսալ վարկային կազմակրպություններց այս ցուցակի 88-րդ տեղում է ՙԱրեգակը՚, որը վճարել է 395 մլն.դրամ, որի 296.1 մլն.դրամը`շահութահարկ և եկամտահարկ, ՙՖինքան՚`110 տեղ, վճարելով 319 մլն.դրամ, որի 230 մլն.դրամը` շահութահարկ և եկամտահարկ է: ACBA Leasing լիզինգային ընկերությունը զբաղեցրել է 224 տեղը, որը վճարել է 155.7 մլն. դրամ: