Երեթշաբթի, 3 Օգոստոսի 2010 17:57
ՙՌասկո՚ ապահովագրական ընկերությունը դարձել է ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության անդամ
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի խորհուրդը օգոտսոսի 3-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, հիմք ընդունելով ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ մասը, ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության կանոնադրության 22-րդ կետը, ՙՀՀ կենտրոնական բանկի մասին՚ ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, ինչպես նաև ՙՌԱՍԿՈ՚ ապահովագրական ՍՊԸ դիմումը, Խորհուրդը ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության անդամություն է շնորհել ՙՌԱՍԿՈ՚ ապահովագրական ՍՊԸ-ին: Նույն նիստում ոչ կյանքի ապահովագրության իրականացման նոր դասով`ՙԸնդհանուր պատասխանատվության ապահովագրություն՚, լիցենզիա է տրամադրվել՝:ՙԳարանտ-Լիմենս՚ ապահովագրական ՓԲԸ-ին:
Խորհուրդը հաստատել է նաև ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության կանոնների գրանցման կարգը և ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության ծախսերի սահմանաչափը, որը 2010 թ. համար սահմանել է 100 մլն դրամ: