Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2010 16:33
Հայաստանի բանկային համակարգում 2010թ. առաջին կիսամյակում ամենամեծ մաքուր շահույթ են գրանցել` ACBA-Credit Agricole Bank-ը, HSBC Բանկ Հայաստանը և ՎՏԲ-Հայաստան Բանկը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգում 2010 թվականի առաջին կիսամյակում ամենամեծ մաքուր շահույթը գրանցել են ACBA-Credit Agricole Bank-ը` 1.9 մլրդ.դրան (5.2 մլն.դոլար), HSBC Բանկ Հայաստանը` 1.8 մլրդ.դրամ (5 մլն. դոլար) և ՎՏԲ-Հայաստան Բանկը` 1.7 մլրդ.դրամ: Չորրորդ տեղում է Արդշինինվեստբանկը` 1.3 մլրդ.դրամ, իսկ հինգերորդ տեղում` Ամերիաբանկը` 1.2 մլրդ.դրամ (հաշվի առնելով Կասկադ Բանկի հետ միաձուլումը):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ակտիվների շահութաբերության մակարդակով (մաքուր շահույթի բաժինը ակտիվներում` ROA) առաջատարը Ինեկոբանկն է` 2.11%, երկրորդ տեղում է ԲՏԱ Բանկը` 2.10%, երրորդ տեղում է Արցախբանկը` 1.97%, չորրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը` 1.91% և հինգերորդն է Արմսվիսբանկը` 1.79%: Կապիտալի եկամտաբերության մակարդակով (ROE ) առաջատարը Արցախբանկն է` 12.22%, երկրորդ տեղում է HSBC Բանկ Հայաստանը` 10.24%, երրորդ տեղում է Ինեկոբանկը` 9.68%, չորրորդ տեղում է Կոնվերս Բանկը` 8.61% և հինգերորդն էՎՏԲ-Հայաստան Բանկը` 8.33%:
Հայաստանի բանկային համակարգի միագումար չբաշխված շահույթը 2010 թվականի առաջին կիսամյակի տվյալներով կազմել է 14.8 մլրդ.դրամ (40.2 մլն.դոլար), տարվա կտրվածքով աճելով ավելի քան 3 անգամ: Ըստ 21 գործող բանկերի հաշվետվությունների (հաշվի առնելով Կասկադ Բանկի հետ միաձուլումը), 2010 թվականի առաջին կիսամյակը 15.1 մլրդ.դրամ միագումար շահույթով եզրափակել են 18 բանկեր, իսկ 0.3 մլրդ.դրամ միագումար վնասով` 3 բանկ: Չբաշխված շահույթի տարեկան անկում է արձանագրվել 7 բանկերում, ընդ որում, ամենամեծը` Byblos Bank Armenia մոտ` դրական 32 մլն.դրամից մինչև բացասական 29.9 մլն.դրամ: Այս ցուցանիշի ամենաբարձր աճը գրանցել է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը` մոտ 20 անգամ, ինչպես նաև Արարատբանկը և HSBC Բանկ Հայաստանը` մոտ 13 անգամ:
2010 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 6.2%, միայն երկրորդ եռամսյակում` 5.6%, իսկ տարվա կտրվածքով` 21.3%, հունիսի 30-ի դրությամբ կազմելով 304.3 մլրդ.դրամ (827.9 մլն.դոլար): Ընդ որում, այս ցուցանիշի աճը հիմնականում ապահովվել է շահույթի մեծացման հաշվին, իսկ մասնակիորեն` նաև կանոնադրական կապիտալի համալրման հաշվին: Կանոնադրական կապիտալի չափերով առաջատարը Ամերիաբանկն է` 25.5 մլրդ.դրամ, երկրորդ տեղում է Արդշինինվեստբանկը` 15.5 մլրդ.դրամ, երրորդ տեղում է ACBA-Credit Agricole Bank-ը` 14.6 մլրդ.դրամ: Ընդհանուր կապիտալի չափերով հունիսի 30-ի դրությամբ առաջատարների հնգյակում են` ACBA-Credit Agricole Bank-ը` 37 մլրդ.դրամ, Ամերիաբանկը` 30.3 մլրդ.րամ, Արդշինինվեստբանկը` 27.6 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 26.7 մլրդ.դրամ և HSBC Բանկ Հայաստանը` 18.8 մլրդ.դրամ: Բանկային համակարգի ակտիվները առաջին կիսամյակում աճել են 1.1%, երկրորդ եռամսյակում կրճատվել են 2.1%, իսկ տարվա կտրվածքով աճել ն 21.1%, հունիսի 30-ի դրությամբ կազմելով 1.4 տրլն.դրամ: Ընդ որում, այս ցուցանիշի աճը պայմանավորված է եղել վարկային ներդրումների աճով: Ակտիվների չափերով առաջատարների հնգյակն ունի հետևյալ տեսքը` ACBA-Credit Agricole Bank` 171.5 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստան` 126.7 մլրդ.դրամ Ամերիաբանկ` 121.4 մլրդ.րամ, Հայբիզնեսբանկ` 113.3 մլրդ.դրամ և Արդշինինվեստբանկ` 111.2 մլրդ.դրամ: