Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2010 15:06
Հայէկոնոմբանկը դարձել է Visa համակարգի անդամ` առաջին քարտերը կսկսվեն թողարկվել 2011 թվականի փետրվարից
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկը դարձել է Visa International միջազգային վճարային համակարգի անդամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայէկոնոմբանկի պլաստիկ քարտերի դեպարտամենտի ղեկավար Վարդան Եղիազարյանը, առաջին քարտերը կսկսվեն թողարկվել 2011 թվականի փետրվարից:
Նրա խոսքերով, Visa քարտերը բանկը մտադիր է թողարկել բացառապես` ներդրված չիպերով: ՙՄենք նախատեսում ենք թողարկել Gold, Standard և Electron տեսակի Visa քարտեր՚,-ընդգծել է նա: Միաժամանակ նա նկատել է, որ ներկայումս MasterCard համակարգի քարտերը թողարկվում են միայն չիպերով: Վ.Եղիազարյանը տեղեկացրել է նաև, որ 2010 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայէկոնոմբոնկի ակտիվ քարտերի թիվը հասնում է 97100 քարտի`75203 հատ` ArCa և 21897 հատ` MasterCard: Բանկի քարտերի ընդհանուր կազմում աշխատավարձային սխեմաները կազմում են 80%: Ներկայումս Հայէկոնոմբանկն ունի 57 բանկոմատ և ավելի քան 230 POS-թերմինալ:
Նշենք, որ ներկայումս Հայէկոնոմբանկը հանդիսանում է Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայի առաջատարը, զբաղեցնելով այդ շուկայի մոտ 20%-ը: