Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2010 15:28
Հայէկոնոմբանկը պատրաստվում է սեփական էմբոսսերի միջոցով քարտերի թողարկմանը
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկը նախատեսում է առաջիկա 10 օրերին ձեռնամուխ լինել սեփական էմբոսսերի միջոցով պլաստիկ քարտերի թողարկմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայէկոնոմբանկի պլաստիկ քարտերի դեպարտամենտի ղեկավար Վարդան Եղիազարյանը, հետագայում բանկը նախատեսում է ինքնուրույն տպել նաև իր քարտերի PIN-ծածկագրեր:
Միաժամանակ Վ.Եղիազարյանը նշել է, որ Հայէկոնոմբանկն այսօր նպատակահարմար չի գտնում ArCa պրոցեսինգային կենտրոնի կազմից իր դուրս գալը, սակայն, անհրաժեշտության դեպքում կստեղծի սեփական պրոցեսինգային կենտրոնը, ընդ որում, նոր ձեռք բերված սեփական էմբոսսերի օգտագործումը 30% կկրճատի ինքնարժեքը:
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ 2010 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ակտիվ քարտերի թիվը կազմում է 97100 քարտ: Բանկն ունի 57 բանկոմատ և 230 POS-թերմինալ և զբաղեցնում է Հայաստանի պլաստիկ քարտերի շուկային 20%-ը: