Հինգշաբթի, 12 Օգոստոսի 2010 16:36
Հայաստանի առևտրային բանկերն ակտիվորեն զարգացնում են քարտային բիզնեսը
ԱրմԻնֆո. ArCa անդամ բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը հունվար-հունիս ամիսներին աճել է 13.7%, 2010 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմելով 512.8 հազ.քարտ, 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 27.2%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Armenian Card-ից, միայն ընթացիկ տարվա հուլիսին բանկերի կողմից թողարկվել է 16951 քարտ, ինչը 1884 քարտով զիջում է հունիս ամսվա ցուցանիշին: Քարտերի ընդհանուր ծավալների մեջ օգոստոսի 1-ի դրությամբ ArCa քարտերը կազմել են 58% կամ 296.7 հազար քարտ, Visa քարտերը` 25.5% կամ 130.6 հազ.քարտ և MasterCard քարտերը`17% կամ 85.5 հազ.քարտ:
Հուլիս ամսին, միջին հաշվով, 340.9 հազ. գործող քարտերով իրականացվել են գործարքներ (ակտիվ քարտերի ընդհանուր թվի 66.5%-ը):
Armenian Card-ի տվյալներով, օգոստոսի 1-ի դրությամբ, Armenian Card համակարգում գործող առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի թիվը կազմել է 2510, որտեղ, 317-ը` կանխիկացման կետեր են: Առևտրի/սպասարկման կետերում գործում են 2880 POS-թերմինալներ, որոնց մեջ 407-ը` կանխիկացման կետեր են: Միաժամանակ, POS-թերմինալնրի ընդհանուր թվաքանակի մեջ, ArCa քարտերը սպասարկվել են 2781 POS-թերմինալների, Visa քարտերը`1769 POS-թերմինալների, MasterCard քարտերը`2463 POS-թերմինալների կողմից: Հուլիսին առևտրի.սպասարկման և կանխիկացման կետերի քանակը հունիսի համեմատ ավելացել է 52-ով, իսկ POS-թերմինալների քանակը` 56-ով: 2010 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 631 գործող բանկոմատ, տարեսկզբից ավելանալով 179-ով: