Հինգշաբթի, 12 Օգոստոսի 2010 17:50
Հայաստանում անկանխիկ վճարումները ցուցադրում են աճ
ԱրմԻնֆո. Կոմունալ վճարների և Ինտերնետ-առևտրի ծավալները Հայաստանում ընթացիկ տարվա հուլիսին կազմել են 693 մլն.դրամ (քանակը` 30038), հունիսի համեմատ ավելանալով 151.1 մլն.դրամով (քանակն ավելացել է 907-ով): 2009 թվականի հուլիսի համեմատ տրանսակցիաների ծավալներն ավելացել են ավելի քան 2 անգամ: Ինտերնետ-տրանսակցիաների ընդհանուր ծավալներում քարտից քարտ փոխանցումները կազմել են 271 մլն.դրամ (քանակը կազմել է 2953), հունիսի համեմատ ավելանալով 12.2 մլն.դրամով (գործարքների քանակը`232-ով):
Աղբյուրի համաձայն, ArCa ցանցում Armenian Card համակարգի քարտերով անկանխիկ գործարքների ծավալները 2010 թվականի հուլիսին, հունիսի համեմատ ավելացել են 13.6%, իսկ անկանխիկ գործարքների ընդհանւր ծավալը (ArCa ցանցում և նրանից դուրս Armenian Card համակարգի քարտերով) աճել է 18.9%: Միևնույն ժամանակ, այլ համակարգրի քարտերով ArCa ցանցում իրականացված տրանսակցիաների ծավալը հուլիսին աճել է 9%: