Ուրբաթ, 20 Օգոստոսի 2010 16:02
2010 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի գները Հայաստանում բարձրացել են 4.5 տոկոսով
ԱրմԻնֆո. 2010 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի գները Հայաստանում, 2009 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ բարձրացել են 4.5%, մասնավորապես, մայրաքաղաքում`5%, իսկ մարզերում`4%: Տարվա կտրվածքով բնակարանների գները Հայաստանում իջել են 1.8%, մասնավորապես, մայրաքաղաքում` 3.5%, իսկ մարզերում` 0.1%:
Ըստ Կադաստրի պետական կոմիտեի կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տեղեկությունների, մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 1 ք.մետր բնակելի մակերեսի գինը 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 275.7 հազ.դրամ, տարվա կտրվածքով աճելով 1.3%, իսկ 2009 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ` 6.2%: Հետևաբար, 2010 թվականի առաջին կիսամյակում, 2009 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ 21.7% կրճատվել է անշարժ գույքով գործարքների քանակը, իսկ տարվա կտրվածքով` աճել է 33.8%:
Գործարքների քանակով, ինչպես նաև գների մակարդակով առաջատարը Երևան քաղաքն է, որտեղ 1 ք.մետր մակերեսի դիմաց ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն համայնքում`471.4 հազ.դրամ: Արաբկիր հանայքում այս ցուցանիշը կազմել է 383 հազ.դրամ: Մյուս համայնքներում գները սկսվում են 240 հազ. դրամից, իսկ Նուբարաշեն համայնքում գները տատանվում են 144.7 հազ. դրամի սահմաններում:
Մարզերում տիրում է հետևյալ պատկերը: Ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում`181.5 հազ.դրամ, Աբովյանում, Վաղարշապատում, Աշտարակում, Իջևանում, Գորիսում, Մասիսում, Նոր Հաջնում, Արմավիրում, Գյումրիում, Եղվարդում, Ջերմուկում, Եղգնաձորում և Բյուրեղավանում այս ցուցանիշը կազմել է 104-160 հազ,դրամ: Ընդ որում, մարզրի բնակարանների գները բարձրացել են 0.9%, իսկ 2009 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ`3.5%: 2010 թվականի առաջին կիսամյակում մարզերում գրանցվել է անշարժ գույքի 1826 գործարք, ինչը 16.1% ցածր է 2009 թվականի երկրորդ կիսամյակի ցուցանիշից: Մասնավոր տների գները մայրաքաղաքում և մարզերում նույնպես փոփոխվել են, բայց ոչ միանշանակ: Այսպես, Երևան քաղաքում այն կազմել է 285.3 հազ.դրամ, տարվա կտրվածքով նվազելով 8.2%, իսկ 2009 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճելով 3.6%: Իսկ մարզերում անշարժ գների տարեկան անկումը կազմել է 1%, իսկ կիսամյակային աճը կազմել է 4.7%: Արդյունքում, մայրաքաղաքում 1 ք.մետր բնակելի մակերասի համար հաստատվել են հետևյալ գները: Կենտրոն`` 481.6 հազ.դրամ, Արաբկիր`389.9 հազ.դրամ: Մնացած համայնքներում գները տատանվել են 247-292 հազ.դրամի սահմաններում, իսկ նուբարաշենում կազմել են 147.9 հազ.դրամ: Մարզերում, ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում`309.1 հազ.դրամ, իսկ ամենացածր գները`Շամլուղում`7.5 հազ.դրամ:
2010 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր տների հետ կապված 2309 գործարք, որից` 637 գործարք Երևանում, իսկ 1672 գործարք`մարզերում: Այս ցուցանիշը 2009 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ կրճատվել է 6.4%, մասնավորապես, Երևանում`17.7%, մարզերում`1.3%: Իսկ տարվա կտրվածքով այս ցուցանիշներն 28.3% աճել են, մասնավորապես, Երևանում`71.7%, իսկ մարզերում`17%: