Երեքշաբթի, 7 Սեպտեմբերի 2010 14:28
Մինչև սեպտեմբեր ԱՀԸ վերաֆինանսավորել է 7.2 մլրդ դրամի հիփոթեքային վարկեր
ԱրմԻնֆո. ՙԱզգային հիփոթեքային ընկերությունը՚ (ԱՀԸ) 2010 թվականի օգոստոսին վերաֆինանսավորել է 363.9 մլրդ դրամի 48 հիփոթեքային վարկեր:
ԱՀԸ հաղորդման համաձայն, 2010 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ ԱՀԸ, ընդհանուր առմամբ, վերաֆինանսավորել էր 7.2 մլրդ դրամի 921 հիփոթեքային վարկեր:
Հիշեցնենք, որ 5 մլրդ դրամ կապիտալ ունեցող ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ միակ բաժնետերը ԿԲ-ն է: Այսօրվա դրության ԱՀԸ ըհդհանուր պայմանագրեր ունի Հայբիզնեսբանի, Արարատբանկի, Հայէկոնոմբանկի, ՙԿոնվերս Բանկի՚, Զարգացման հայկական բանկի, Արցախբանկի, ՙԱնելիք Բանկի՚, Ամերիաբանկի, Առէկսիմբանկի, Արդշինինվեստբանկի, ՎՏԲ-Հայաստան բանկի, ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚, Ինեկոբանկի, ՙԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիա՚-ի, ինչպես նաև ՙԱռաջին հիփոթեքային ընկերություն՚, ՙՎաշինգտոն Կապիտալ՚ և ՙԷքսպրես Կրեդիտ՚ ՈՒՎԿ-ներ հետ: