Ուրբաթ, 10 Սեպտեմբերի 2010 16:30
Առէկսիմբանկ-Գազպրոկբանկի Խումբը վերջին տարում մի քանի անգամ ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները
ԱրմԻնֆո. “Առէկսիմբանկ-Գազպրոկբանկի Խումբ” ՓԲԸ  ՓՄՁ վարկավորման խմբի ղեկավար Մարտին Թորոսյանի հարցազրույցը Արմինֆո լրատվական գործակալությանը:
Առէկսիմբանկ-Գազպրոկբանկի Խումբը վերջին տարում մի քանի անգամ ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
Դուք ճիշտ եք, բանկը զգալիորեն ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները: Եթե 2009 թվականի սեպտեմբերի 1-ին վարկավորման ծավալը կազմում էր 1.541.848 հազ.դրամ, ապա 2010 թվականի նույն ժամանակահատվածում այն աճեց մեկուկես անգամ, կազմելով` 3.868.166 հազ.դրամ: Դա օրինաչափ է: Ճգնաժամը նահանջում է իսկ տնտեսությունն ակտիվանում: Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի սպասումների, վերջին 12-ամսյա ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման ծավալներն աճել են 15%: Ելնելով դրանից, բանկը փոքր և միջին բիզնեսի զարգացումն իր համար համարում է հեռանկարային ուղղություն: Դա, ի դեպ, նախատեսված է նաև բանկի ռազմավարական զարգացման ծրագրով:
Ի՞նչ ռեսուրսների հաշվին է բանկն ապահովում այդ աճը:
Առաջին հերթին, սեփական ռեսուրսների հաշվին: Երկրորդ, ՀՀ Կենտրոնական բանկից ներգրաված ռեսուրսների հաշվին: Արդեն այսօր ՓՄՁ վարկավորման նպատակով նախատեսված 4 մլն. դոլարի փոխարեն ներգրավվել է 6.6 մլն.դոլար: Կարելի է վստահությամբ պնդել, որ Առէկսիմբանկ-Գազպրոկբանկի Խումբը ՀՀ ԿԲ կողմից վերաֆինանսավորման ծրագրով իրականացվող ՓՄՁ վարկավորման ծավալներով գտնվում է առաջատարների եռյակում:
Որպես ֆինանսավորման նոր աղբյուրներ բանկը դիտում էր նաև EBRD  և ՀԲ միջոցների ներգրավման հնարավորությունը: Ո՞ր փուլում են գտնվում այդ բանակցությունները:
Նախապատրաստական փուլն արդեն ավարտվել է: Օրակարգում այժմ դրված է պայմանագրի ստորագրման հարցը: Պետք է նշեմ, որ EBRD դրականորեն է նայում մեր բանկի հետ համագործակցության հեռանկարներին: Ինչ վերաբերում է ՀԲ հետ համագործակցությանը, ապա ձեռք է բերվել համաձայնություն “Առէկսիմբանկ-Գազպրոկբանկի Խումբ” ՓԲԸ ՓՄՁ արտոնյալ պայմաններով ֆինանսավորման ՀԲ պետական ծրագրին ներգրավելու մասին: Նախատեսվում է նրանց մասնագետների ժամանումը: Ինչ վերաբերվում է մյուս ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությանը, ապա կարող եմ նշել, որ գերմանական KfW բանկի հետ բանակցությունների արդյունքում նույնպես ձեռք է բերվել ՓՄՁ ֆինանսավորման գծով վարկային լիմիտների տրամադրման մասին պաշտոնական համաձայնություն:  
Ի՞նչ պայմաններով է բանկը տրամադրում ՓՄՁ վարկերը: Բիզնեսի ո՞ր ոլորտներն են ներկայացնում ՓՄՁ գծով բանկի հաճախորդները:
Ներկայումս մենք կարող ենք վարկեր տրամադրել տարեկան 14-16% տոկոսադրույքով, ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով, 5 տարի մարման ժամկետով, կախված վարկի նպատակից: Վարկավորումն իրականացվում է տնտեսության բոլոր, մասնավորապես, առևտրի, հասարակական սննդի, ծառայությունների և արտադրության ոլորտներում:
Լիլիթ Ասլանյան
 
 ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ