Ուրբաթ, 10 Սեպտեմբերի 2010 18:43
Ապահովագրական բիզնեսի առաջատարները կգրավեն ԱՊՊԱ շուկայի 60-70%-ը
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական շուկայի 4-5 առաջատարները կգրավեն ԱՊՊԱ շուկայի 60-70%-ը: Այսօր ԱրմԻնֆո գործակալությանը նման կանխատեսւմ է ներկայացրել ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը, հավելելով, որ ՙԿասկադ Ինշուրանս՚ ընկերությունը նույնպես ձգտում է առաջատար դիրքեր գրավել ԱՊՊԱ հատվածում:
Մեկնաբանելով ապագայում այդ պրոդուկտի եկամտաբերության հնարավոր նվազումը, Գ.Տոնոյանը նշել է, որ ընկերության կանխատեսումներով, առաջին 2 տարիներին ԱՊՊԱ կունենա բավականին բարձր եկամտաբերություն և ձեռնտու ապահովագրական պրոդուկտ կհանդիսանա ապահովագրողների համար: Թե ինչպես կփոփոխվի այս պրոդուկտի եկամտաբերությունն ավելի երկարաժամկետ հեռանկարում, ապահովագրողի կարծիքով, կախված կլինի յուրաքանչյուր ապահովագրողի կառուցած ենթակառույցներից և գործառնական ծախսերի օպերատիվ կառավարումից: Գ.Տնոյանը հիշեցրել է, որ ըստ ԱՊՊԱ մասին օրենքի, 2013 թվականի սկզբից, ԱՊՊԱ Պոլիսը հաշվարկելիս կկիրառվի այսպես կոչված`ՙբոնուս-մալուս՚ համակարգը, որը հաշվի է առնում վարորդի վարքագծային պատմությունը:
Խոսելով ապահովագրական շուկայի ենթակառուցների մասին, մասնավորապես, երկրում գնահատող կազմակրպությունների բացակայության մասին, Գ.Տոնոյանը նկատել է, որ արդեն այսօր այս բիզնես-ուղղությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում տեղական բիզնեսի ներկայացուցիչների շրջանում: Գնահատողներն, ապահովագրողի կարծիքով, իսկույն կառաջանան, երբ գնահատող ընկերությունների ընտրության կանոններն ամրագրվեն համապատասխան հայցաակարգերով:
ԱՊՊԱ-ն, իսկ հետագայում, ապահովագրության մյուս պարտադիր տեսակները հաջողությամբ ներդնելու համար, Գ.Տոնոյանը գտնում է, որ կարևոր է բնակչության կողմից անվստահության պատնեշի ջարդումը: ՙՀատկապես մեր բնակչության հիմնական մասի անվստահությունն է, հանդիսանում նրանց համար ապահովագրությունը անհրաժշտություն չհամարլու հիմնական պատճառը՚: