Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2010 18:41
Հայաստանի վարկային շուկան տարեվերջին կապահովի 15 տոկոսանոց աճ
SEF International ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Գարեգին Գևորգյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը
SEF International վարկային կազմակերչպությունը 2003 թվականից մասնագիտանում է միկրոֆինանսավորման ոլորտում: Հիմնվել է World Vision International բարեգործական կազմակերպության կողմից: Գործունեության հիմնական ուղղությունն է` գյուղվարկավորումը, բիզնես-վարկավորումը և սպառողական վարկավորումը:
Պրն Գևորգյան, ինչպիսի՞ն է այսօր SEF International-ի վարկային պորտֆելի կազմը և վարկերի ո՞ր տեսակներն են հանդիսանում պորտֆելի հիմնական մասը: Ինչքանո՞վ եք պատրաստվում մեծացնել վարկային պորտֆելը: Նախատեսվո՞ւմ է արդյոք վարկային նոր պրոդուկտների ներդրում:
Ներկայումս մեր ընկերության վարկային պորտֆելն անցնում է 2.3 մլրդ.դրամից, որի հիմնական մասը կազմում են մասնավոր ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց տրամադրված բիզնես-վարկերը (պորտֆելի 38%-ը): Պորտֆելի մեջ իրենց ծավալով երկրորդ տեղում սոցիալական վարկերն են` 25%, որոնք տրամադրվում են ոսկու գրավով, իսկ երրորդ տեղում են գյուղատնտեսական վարկերը` 21%, որոնք տրամադրվում են մարզերում: Ընդ որում, օգոստոսի 1-ի դրությամբ, մեր հաճախորդների թիվն անցել է 5887-ից, տարեսկզբի` 4664-ի համեմատ: Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մենք տրամադրել ենք 4.4 հազար վարկ:
Ինչ վերաբերում է պորտֆելի մեծացմանը, ապա մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ և մտադիր ենք մինչև տարեվերջ ապահովել 15% աճ, սակայն դա կախված կլինի ինչպես շուկայի կոնյունկտուրայից, այնպես էլ մեր պրոդուկտների նկատմամբ սպառողների հետաքրքրվածությունից, ինչպես նաև բնակչության վարկունակության մակարդակից:
Կուզենայի նշել, որ այս տարի մեր հաճախորդներին սկսել ենք առաջարկել 2 նոր տեսակի պրոդուկտներ` ապառիկ կարգով ապրանքներ գնելու վարկեր (արդեն ունենք ավելի քան 1000 հաճախորդ), ինչպես նաև անձնական երաշխիքներով բիզնես-վարկեր, որով արդեն ձևավորված է ավելի քան 100 հազ.դոլարի պորտֆել: Շուտով նախատեսում ենք հաճախորդներին առաջարկել նաև այլ տեսակի վարկեր, որոնք ներկայումս գտնվում են թեստավորման փուլում, որոնք հոկտեմբերից արդնե մատչելի կլինեն հաճախորդներին: Առայժմ պետք չէ բացել փակագծերը, սակայն կնշեի, որ SEF International-ը նոր տեսակի վարկեր կառաջարկի նաև գործարարներին:
Ինչպիսի՞ ռազմավարական առաջնայնությունների կողմնակից է SEF International-ը: Հանդիսանո՞ւմ է արդյոք տարածքային էքսպանսիան այդ ուղղություններից մեկը: Քանի՞ մասնաճյուղ ունի այսօր ընկերությունը, այդ թվում նաև մարզերում: Արդարացնո՞ւմ է արդյոք մասնաճյուղերի գործունեությունը նրանց վրա կատարված ծախսերը:
SEF International-ի հիմնական առաքելությունը բնակչության առավել անապահով խավերի համար ֆինանսական ռեսուրսների նկատմամբ մատչելիության ապահովումն է, որի շնորհիվ կարելի է բարելավել երեխաների կենսամակարդակը: Ինչպես գիտեք, մեր բաժնետերը` WorldVision/VisionFund-ը մի կազմակերպություն է, որն զբաղվում է երեխաների կենսամակարդակի բարձրացման հարցերով` ինչպես բարեգործական և զարգացման ծրագրերի, այնպես էլ միկրոֆինանսավորման, ինչպես նաև բնակչության որոշակի խավերի իրավունքներն ու որոշակի կրթական ծրագրերն առաջ տանելու միջոցով:
SEF International-ը հանդիսանալով WorldVision/VisionFund մի մասը, իր ուշադրությունը կենտրոնացրել է ամենանվազ անապահով խավերին վարկեր տրամադրելուն: Ռազմավարական տեսանկյունից վերցրած, մեր բոլոր պրոդուկտներն էլ նախատեսված են այդ կարգի անձանց:
Այս տարի մենք երկու նոր մասնաճյուղ բացեցինք` մեկը Երևանում, իսկ երկրորդը Գյումրիում, որն առայժմ գտնվում է գրանցման փուլում, որը հոկտեմբերին ձեռնամուխ կլինի հաճախորդների սպասարկմանը: Բացի այդ, ընդլայնել ենք մեր գործունեությունը նաև Վայքում, իսկ հաջորդ տարի նախատեսում ենք բացել ևս երկու մասնաճյուղ, հավանաբար, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, չնայած չենք բացառում դրանց բացումը նաև Գեղարքունիքում կամ Տավուշում: Ներկակումս ունենք 4 մասնաճյուղ, մեկական` Կապանում, Սիսիանում և 2 մասնաճյուղ` Երևանում (գլխամասային գրասենյալի հետ միասին): Ունենք նաև 4 ներկայացուցչություն` Մեղրիում, Գորիսում, Թալինում և Ստեփանավանում:
Ինչ վերաբերում է մասնաճյուղերի ծախսերին, ապա մեր ծախսերն արդարացվում են, քանի որ մասնաճյուղերը գործնականում ապահովում են որոշալի եկամտաբերություն, կատարելով բնակչության ամենանվազ ապահով բնակչության վարկավորման սոցիալական առաքելությունը, չնայած, եկամտաբերության տեսանկյունից, մարզային մասնաճյուղերը երևանյան մասնաճյուղերին առայժմ զիջում են: Սակայն մենք ձեռքերս ծալած չենք նստում և աշխատում ենք մարզային մասնաճյուղերի եկամտաբերությունը բարձրացնելու ուղղությամբ, վարկառուների համար, իհարկե, չբարձրացնելով վարկերի արժեքը:
Ինչպե՞ս եք գնահատում վարկային շուկայում տիրող մրցակցությունը, հաշվի առնելով, որ վարկային կազմակերպությունների ընդհանուր թիվն արդեն հասել է 29-ի:
Սկզբունքայնորեն, 29 վարկային կազմակերպությունների մեջ, բացի միկրոֆինանսավորող կազմարպությունները, դժվար է գտնել 2 այնպիսի կազմակերպություն, որոնք նույն գործով են զբաղված: Մի կողմից, միկրոֆինանսավորող կազմակերպույթուններից, օրինակ, Արեգակ, Ֆինքա SEF, յուրաքանչյուրը զբաղեցնում է մի հատված, շեշտը չդնելով մրցակցության վրա: Մյուս կողմից, վարկավորմամբ են զբաղված 21 բանկ և 29 վարկային կազմակերպություն, դրանով իսկ ձևավորելով մրցակցային բարձր միջավայր: Ընդ որում, միկրոֆինանսավորմամբ, ընդհանուր առմամբ, զբաղված է մոտ 10 ընկերություն (4 բանկ և 6 վարկային կազմակերպություն),ո րոնցից յուրաքանչյուրն աշխատում է հաճախրդներին գրավել իր պրոդուկտներով, լուծումներով և գրագետ սպասարկումով:
Ինչպիսի՞ ձեռքբերումներով SEF International-ը եզրափակեց 2010 թվականի առաջին կիսամյակը: Ընդհանուր հաշվով, քանի՞ վարկ է տրամադրվել, և վարկավորման ո՞ր ոլորտներն են Ձեզ համար ավելի առաջնային:
2010 թվականի առաջին կիսամյակում մենք կարողացանք պորտֆելը մեծացնել 124 մլն.դրամով, սակայն դա որոշիչ դեր չխաղաց ընկերության եկամտաբերության վրա: Վարկային պորտֆելի մեծացմանը զուգահռ մենք աշխատում ենք մեր ընկերության պրոդուկտիվության աճի, վարկավորման պայմանների բարելավման և պրոդուկտնրի շարքի ընդլայնման վրա: Եկամտաբերության ապահովման հարցը կարճաժամկետ հեռանկարում մեզ համար ամենաարդիականը չէ: Մենք ցանկանւմ ենք եկամտաբերության կայուն մակարդակ ապահովել երկարաժամկտ հեռանկարում, շեշտը դնելով մեր պրոդուկտների սոցիալական ուղղվածության վրա:
Պրն.Գևորգյան, Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ընդհանուր պորտֆելի համար ինչպիսի՞ աճ կարող եք կանխատեսել:
Ընդհանուր առմամբ, 2010 թվականի առաջին կիսամյակը երկրի համար բավականին հաջողված էր, այսինքն, առաջին եռամսյակում տեղի ունեցավ տնտեսական 8% ակտիվ աճ, իսկ առաջինկիսամյակում աճը հասավ մոտ 6%-ի, ինչն էլ նպաստեց վարկավորման ծավալների աճին: Սակայն, ամռանը վարկային շուկան բավականին պասիվ էր: Կարծում եմ, եթե չլինեն տնտեսական անորոշ ցնցումներ, 2010 թվականին Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր վարկային պորտֆելը կաճի մոտ 15%:
Արթուր Ասլանյանը
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ