Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2010 18:03

Ֆինանսական շուկայում ցանկացած տրանսֆորմացիա պետք է ընթանա աստիճանաբար


ԱրմԻնֆո. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն Ավետիսյան, Հայաստանում ԱՊՊԱ ինստիտուտի կայացման և զարգացման գործընթացում զգալի տեղ է հատկացված Բյուրոյին, որը կոչված է կատարելու շուկայի այդ հատվածը կարգավորողի ու վերահսկողի դերը: Ինչո՞ւ ընտրվեց կարգավորման հատկապես այդ մոդելը, կարո՞ղ է արդյոք այն ապահովել գործընթացի օբյեկտիվությունը:


Այս մոդելն ընտրված է հատկապես այն նպատակով, որպեսզի ապահովվի ապահովագրության գործընթացի օբյեկտիվությունն ու լիարժեքությունը, սկսած օրենսդրական բնույթի մշակումներից: Դրանում համոզվելու համար բավական է միայն ուսումնասիրել Բյուրոյի միայն կառուցվածքը, որի կազմի մեջ են կառավարման հետևյալ օղակները` Բյուրոյի անդամների ընդհանուր Ժողովը, Բյուրոյի Խորհուրդը և գործադիր տնօրենը: Ընդ որում, Բյուրոյի Խորհուրդը, որն օժտված է հատուկ լիազորություններով` լուծումներ մշակելու և դրանք հաստատելու իրավունքով, իր հերթին կազմված է յոթ մասնակիցներից, որոնք նշանակվում են հետևյալ կարգով` Բյուրոյի Խորհրդի երեք անդամներին ռոտացիոն սկզբունքով նշանակում և ազատում են ապահովագրական ընկերությունները, իսկ մեկ-ական մասնակցի նշանակում և ազատում են` Կենտրոնական Բանկի Խորհուրդը, Ճանապարհային Ոստիկանությունը, վարորդների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները: Ինչպես տեսնում եք, ապահովագրության պայմանագրի բոլոր կողմերն էլ ունեն պաշտպաններ` ի դեմս իրենց ներկայացուցիչների: Հետևաբար, Բյուրոյի անդամների, օրինակ, ապահովագրողների միջև, որևէ հնարավոր դավադրության մասին խոսելն ավելորդ է, մանավանդ, որ Բյուրոյի հիմական խնդիրներից մեկն էլ ապահովագրողներից տուժածների շահերի պաշտպանությունն է, անգամ դատական կարգով:

Ներկայիս փորձը ցույց է տալիս, որ անբարեխիղճ ապահովագրողներն օգտվելով ապահովադիրների անգրագիտությունից, տարբեր ձևերով խույս են տալիս ապահովագրական հատուցման իրականացումից, այդ թվում նաև ապահովագրության պայմանագրում նշված «պայմանների» միջոցով, զետեղելով այնտեղ ապահովագրողի կողմից փոխհատուցման իրականացումը սահմանափակող «բացառություններ»:

Նման փորձը բացառելու նպատակով, ԱՊՊԱ ապահովագրության պայմանները կլինեն միասնական` բոլոր ապահովագրական ընկերությունների համար միատեսակ, Հայաստանում պարտադիր ապահովագրության ինստիտուտի կայացման գոնե սկզբնական փուլում` առաջին երկու-երեք տարիներին: Մեր բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը զուգահեռ մենք ապահովագրողներին թույլ կտանք ապահովագրության պայմանների մեջ ներդնել մրցակցային որոշակի տարրեր` ապահովագրության լրացուցիչ պայմաներ: Սակայն դա նույնպես կլինի Բյուրոյի խիստ հսկողության ներքո: Վստահ եմ, եթե խախտենք ապահովագրության պայմանների միասնականության սկզբունքը, հսկայական թվով վարորդներ պրոֆեսիոնալ խորհրդատվության կարիք կունենան:

Ինչպե՞ս են ապահովագրողները վերաբերվում Բյուրոյի կողմից այդպիսի լուրջ հսկողությանը:

Ապահովագրական ընկերությունները գիտակցում են այդ հսկողության անհրաժեշտությունը, չէ՞ որ նրանք նույնպես դեռ չեն ադապտացվել աշխատանքի այս նոր պայմաններին, չունեն համապատասխան ենթակառույցներ և պետք է մինչև 2011 թվականի հունվարի 1-ը հասցնեն ձևավորել գործակալների արդյունավետ ցանց: Բացի այդ, Բյուրոյի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի բնակչությանն առավելագույն ձևով զերծ պահի ապահովագրական շուկայի մասնակիցների միջև անբարեխիղճ մրցակցությունից: Հետևաբար, սկզբնական փուլում ապահովագրական ընկերությունների գործունեությունը կոշտ շրջանակների մեջ պահելը ճիշտ է և բխում է հենց իրենց, ապահովագրողների շահերից: Աստիճանաբար, երբ ապահովագրողներն, ԱՊՊԱ ապահովագրության որոշակի փորձի ձևավորմանը զուգահեռ, ձեռք կբերեն ապահովադիրների վստահությունը, նրանց գործունեության նկատմամբ հսկողությունը գնալով կթուլանա:

Պարտադիր ապաովագրության ինստիտուտը, ինչպես և ցանկացած ինստիտուտ, պետք է զարգանա կոշտ կարգավորումից ազատ, լիբերալ հարաբերություններին աստիճանաբար անցնելու սկզբունքով: Մի շատ հասարակ օրինակ, տնտեսության կենտրոնացված պլանավորման ռեժիմից շուկայական հարաբերություններին անցնելը տեղի ունեցավ կտրու կերպով, և ի՞նչ դրանից ստացվեց: Այն երկրներում, որտեղ պարտադիր ապահովագրության համակարգը չի կայացել, պատճառը մեկը չէ, դրանք, իրականում, բազմաթիվ են, ինդ որում` բազմազան: Առաջին հայացքից քիչ նշանակություն ունեցող գործոնների բացթողումները կարող են տանել բացասական հետևանքների, անգամ համակարգի լիակատար փլուզման: Ապահովագրական պրոդուկտը, տվյալ դեպքում ԱՊՊԱ-ն, պետք է առավելապես հասկանալի լինի բնակչությանը: Այստեղ շատ կարևոր է պահպանել միասնության սկզբունքը` ապահովագրության պայմանագրի, պայմանագրի պայմանների, անգամ գործակալների կողմից ԱՊՊԱ Պոլիսների լրացման ձևի ու բովանդակության միասնության սկզբունքը:

Ապահովագրության պայմանագրի միջոցով ապաովագրողները մրցակցել չեն կարող: Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում կանխել շուկայի մասնակիցների կողմից անբարեխիղճ մրցակցությունը գնային հատվածում:

Գնային հատվածում, այնուամենայնիվ, ապահովագրողները կարող են մրցակցել, սակայն գնագոյացման ոլորտում նրանց գործողությունները խիստ սահմանափակ կլինեն, քանի որ Բյուրոն օպետք է սահմանի Պոլիսի բազային, նվազագույն և առավելագույն գները: Ընդ որում, բազային գինը դա Պոլիսի այն միջինացված գինն է, որն ապահովագրողներին թույլ կտա ծածկել ապահովագրական հատուցումները: Առավելագույն գինը կբացառի ապահովագրողների կողմից գների կանխամտածված բարձրացումը, իսկ նվազագույն գինը` կբացառի գնային դեմպինգը, ինչն էլ իր հերթին թույլ կտա ապահովել պարտադիր ապահովագրության համակարգի ֆինանսական կայունությունը:

Հասկանալի է, որ եթե ապահովագրական ընկերությունը կարող է նվազեցնել իր գործառնական ծախսերը, ապա Պոլիսի գինն էլ կլինի ավելի ցածր, քան մյուսների մոտ: Սակայն, ԱՊՊԱ Պոլիսի և առավելագույն, և թե նվազագույն գները ապահովագրողների կողմից հաշվարկվելու է որոշակի մեթոդաբանության հիման վրա, որը ներկայումս մշակում են Բյուրոյի ակտուարները: Բացի այդ, յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կունենա Պոլիսի առավելագույն և նվազագույն գների հաշվարկի լրացուցիչ, սեփական, ավելի հստակ մեթոդաբանություն:

Պոլիսի արժեքի հաշվարկի համար կկիրառվի վարորդի ռիսկայնության գործակից, որի հիմքում ընկած կլինեն այնպիսի գործոններ, ինչպիսին են` տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի ստաժը և տարիքը, ավտոմեքենայի շարժիչի հզորությունը, օգտագործման նպատակները և այլն: Որոշ ժամանակ անց, մոտ 2 տարի հետո, ԱՊՊԱ Պոլիսը հաշվարկելիս կկիրառվեն նաև զեղջերի համակարգեր` բոնուս-մալուս, որը կազդի ապահովագրական պրեմիայի չափի վրա, և որի հիմքում ընկած կլինի վարորդի վարքագծի պատմությւոնը:

Ինչքանո՞վ կարող է այդ գործոնը փոխել ԱՊՊԱ Պոլիսի գինը:

Մենք այդ մասին կհայտարարենք ավելի ուշ, հաշվարկներն ավարտելուց հետո: Սակայն դա վարորդի համար ամենակարևոր տեղեկությունը չէ: Կարևորը, որպեսզի վարորդը հասկանա, թե ինչպես նա կարող է տուժել, չնշելով, օրինակ, իր ավտոմեքենան վարելու իրավունք ունեցող անձանց թիվը: Բանը նրանում է, որ եթե ԱՃՊ ժամանակ ղեկի մոտ լինի ԱՊՊԱ պայմանագրով չնախատեսված անձ, ապա ապահովագրական ընկերությունը ստանում է ռեգրեսի իրավունք, այսինքն, ավտովարորդի կողմից երրորդ անձին պատճառված վնասների արդյունքում ապահովագրողի կողմից հատուցված գումարը ետ պահանջելու իրավունք:

Պրն Ավետիսյան, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Պոլիսի գինը կտատանվի 30-40 հազ. դրամի սահմաններում, իսկ Պոլիսի վերջնական գինը, ինչպես հայտնի է, դեռևս որոշված չէ: Ինչպիսի՞ դժվարությունների հետ է դա կապված:

Բյուրոյի ակտուարները, հավատացեք, առավոտից մինչև երեկո նստած հաշվարկում են Պոլիսի արժեքը: Դրանք դժվարին հաշվարկներ են, քանի որ, ինչպես արդեն ասացի, գոյություն ունի ԱՃՊ քանակի վերաբերյալ իրական վիճակագրության բացակայության պրոբլեմը, իսկ ներկայիս պաշտոնական վիճակագրությունը կտրուկ տարբերվում է իրական թվերից: Ի դեպ, ԱՃՊ քանակի վերաբերյալ Ճանապարհային Ոստիկանությունից ստացված տվյալները հիմնականում համընկնում են ապահովագրական շուկայի տվյալների հետ, այսինքն պարզ է, որ հիմնականում Ոստիկանություն են դիմում ապահովագրական Պոլիս ունեցող վարորդները: Ցավոք, պաշտոնական վիճակագրությունը մենք չենք կարող ընդունել որպես ԱՊՊԱ Պոլիսի հաշվարկի հիմք: Նման իրավիճակ է տիրում նաև առողջապահության ոլորտում, հետևաբար, և ԱՊՊԱ-ի, իսկ հետագայում` նաև պարտադիր բժկական ապահովագրության դեպքերում, մենք ստիպված կլինենք դիմել համապատասխան փորձագետների օգնությանը:

Ներկայումս ինչպիսի՞ խնդիրներ է լուծում Բյուրոն:

Ընթացիկ տարում Բյուրոյի աշխատանքները բաժանված են երեք փուլերի: Առաջին փուլն արդեն ավարտվել է, որը կապված էր մեր կազմակերպության ստեղծման, երաշխիքային հիմնադրամի ձևավորման, ապահովագրության պայմանների հաստատման, ԱՊՊԱ Պոլիսի պատրաստման և ապահովագրողների մեջ տարածման հետ: Երկրորդ փուլը կապված է ԱՊՊԱ Պոլիսի արժեքի հաշվարկի հետ: Կարծում եմ, որ հոկտեմբերի առաջին կեսին կավարտենք նաև այդ գործընթացը, որից հետո ապահովագրողները ձեռնամուխ կլինեն վաճառքների կազմակերպմանը: Հոկտեմբերի երկրորդ կեսից մինչև տարեվերջ Բյուրոն արդեն կզբաղվի փոխհատուցման գործընթացների համակարգումով: Բյուրոն պետքէ հաստատի ռիսկերի գնահատման ստանդարտները, գնահատող ընկերությունների ընտրությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև մշակի պատահարի և վնասի գնահատման մեթոդաբանությունը:

Այստեղ կա երկու ուղղություն: Առաջինը դա պատահարի պատճառների հետազոտումն ու գնահատումն է, իսկ երկրորդը`վնասի գնահատումը: Հայաստանում գնահատող ընկերությոնունների սակավ զարգացվածության հետևանքով, կարծում եմ, այդ ինստիտուտի առաջիկա կայացման և զարգացման հարցում մենք կունենանք որոշակի դժվարություններ:

Հաշվի առնելով այս բոլոր դժվարությունները, Բյուրոն կհասցնի՞ մինչև 2011 թվականի հունվարի 1-ը լուծել գնահատող ընկերությունների ընտրության հարցը:

Հասցնելը`կհասցնենք, հարցը կայանում է նրանում, թե ինչպիսի խորությամբ կհասցնենք ուսումնասիրել ապահովագրական ռիսկերի հետ կապված բոլոր գործընթացները: Մյուս կողմից, գնահատողներին խիստ պահանջներ ներկայացնելով մենք, պարզապես, չենք կարողանա Հայաստանում ձևավորել ապահովագրական ռիսկերի գնահատման ինստիտուտ: Ինչպես արդեն նշեցի, ֆինանսական շուկայի ցանկացած տրանսֆորմացիա պետք է ընթանա աստիճանաբար: Հայաստանում կան բազմաթիվ օրինակներ, երբ շատ խիստ կարգավորումը բերել է այս կամ այն ոլորտի ակտիվության անկմանը: Դրա վառ օրինակն է` Հայաստանի արժեթղթերի շուկան, որտեղ 1999-2001 թվականներին ակտիվությունը շատ ավելի բարձր էր, քան ապահովագրական շուկայում, իսկ այսօր ամեն ինչ հակառակն է: Պարզապես, հարկավոր է զգալ այն սահմանը, երբ արդեն հարկավոր է կարգավորման ավելի խիստ մեթոդներից անցնել մեղմ մեթոդներին: Այնպես որ, կարծում եմ, այդ ուղղությամբ նույնպես կկարողանանք, մինչև տարեվերջ, տվյալ փուլի համար սահմանել անհրաժեշտ խաղի կանոններ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամ կուղղի 2022-2014թթ. հաստատված և իրականացված սուբվենցիոն ծրագրերինՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամ կուղղի 2022-2014թթ. հաստատված և իրականացված սուբվենցիոն ծրագրերին
Հայաստանը մտադիր է գրանցել չորս աշխարհագրական նշումՀայաստանը մտադիր է գրանցել չորս աշխարհագրական նշում
Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայիՀայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի
Էկոնոմիկայի նախարար. Հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում Էկոնոմիկայի նախարար. Հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում "Ամուլսար" հանքավայրը պետք է տա առաջին հանքաքարը
Էկոնոմիկայի նախարար. 2024 թվականին Երեւանում տեղի ունեցած հանրահավաքներն ու երթերը հանգեցրել են Ռուսաստանի զբոսաշրջիկների արտահոսքիԷկոնոմիկայի նախարար. 2024 թվականին Երեւանում տեղի ունեցած հանրահավաքներն ու երթերը հանգեցրել են Ռուսաստանի զբոսաշրջիկների արտահոսքի
Հայաստանի արժեթղթերի շուկայի լավագույն մասնակիցները դարձել են AMX AWARDS 2024-ի հաղթողներՀայաստանի արժեթղթերի շուկայի լավագույն մասնակիցները դարձել են AMX AWARDS 2024-ի հաղթողներ
Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետՍովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ
Արմսվիսբանկը շարունակում է իր աջակցությունը կանաչ էներգետիկային՝ Լոռու մարզում արդյունաբերական մասշտաբի արեվային էլեկտրակայանի ֆինանսավորմամբԱրմսվիսբանկը շարունակում է իր աջակցությունը կանաչ էներգետիկային՝ Լոռու մարզում արդյունաբերական մասշտաբի արեվային էլեկտրակայանի ֆինանսավորմամբ
Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
Ներկա իրավիճակը հիմնավոր կասկածի տակ է դնում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը. ՊԵԿ նախկին նախագահՆերկա իրավիճակը հիմնավոր կասկածի տակ է դնում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը. ՊԵԿ նախկին նախագահ
Հարցի գինը. ինչ կարժենա ՓՄՌ-ի շինարարությունը ՀայաստանումՀարցի գինը. ինչ կարժենա ՓՄՌ-ի շինարարությունը Հայաստանում
ՀՀ ֆինանսների նախարար. Պետական ապարատի օպտիմալացման և ծախսերի կրճատման անհրաժեշտություն կաՀՀ ֆինանսների նախարար. Պետական ապարատի օպտիմալացման և ծախսերի կրճատման անհրաժեշտություն կա
Արտաքին գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թույլ կլինիԱրտաքին գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թույլ կլինի
Մարտին Գալստյան. Առանցքային տոկոսադրույքի 9,75%-ից մինչև 7,25% իջեցումը զսպել է վարկային տոկոսադրույքների աճըՄարտին Գալստյան. Առանցքային տոկոսադրույքի 9,75%-ից մինչև 7,25% իջեցումը զսպել է վարկային տոկոսադրույքների աճը
0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար
«Լույս» հիմնադրամ. Հայաստանի տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ«Լույս» հիմնադրամ. Հայաստանի տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ
Ֆինանսների փոխնախարարն ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի նիստերին ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման ռազմավարություններըՖինանսների փոխնախարարն ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի նիստերին ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման ռազմավարությունները
Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,5%-ից մինչեւ 7,25%Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,5%-ից մինչեւ 7,25%
Հայաստանում մտադիր են զարգացնել բիզնես զբոսաշրջությունըՀայաստանում մտադիր են զարգացնել բիզնես զբոսաշրջությունը
Ապահովագրական ընկերությունները մեկ տարում հարկային վճարումներն ավելացրել են 6,3 տոկոսով. առաջատարների թվում է ԼԻԳԱ ԻնշուրանսըԱպահովագրական ընկերությունները մեկ տարում հարկային վճարումներն ավելացրել են 6,3 տոկոսով. առաջատարների թվում է ԼԻԳԱ Ինշուրանսը
Հայաստանի ՆԳՆ-ը 2025 թվականին 2,6 անգամ կավելացնի կապիտալ ծախսերի ծավալներըՀայաստանի ՆԳՆ-ը 2025 թվականին 2,6 անգամ կավելացնի կապիտալ ծախսերի ծավալները
Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2024թ. 9 ամսում 9.1%-ով կրճատել է հարկային վճարումները բյուջեՀայաստանի կապի օպերատորների քառյակը 2024թ. 9 ամսում 9.1%-ով կրճատել է հարկային վճարումները բյուջե
Ամերիաբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱմերիաբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
ԿԲ-ն անհրաժեշտ է համարում կառավարության կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը և հարկային քաղաքականության հետագա կատարելագործումըԿԲ-ն անհրաժեշտ է համարում կառավարության կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը և հարկային քաղաքականության հետագա կատարելագործումը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է Հայաստանի հարկատուների շարքումԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է Հայաստանի հարկատուների շարքում
Նախարար. 2025 թվին նախատեսված Հայաստանի ՀՆԱ-ի 5,6 տոկոս աճը շատ բարձր ցուցանիշ էՆախարար. 2025 թվին նախատեսված Հայաստանի ՀՆԱ-ի 5,6 տոկոս աճը շատ բարձր ցուցանիշ է
Ֆինանսների նախարար. Առանց հաշվի առնելու ոսկու վերաարտահանումը՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-օգոստոսին կկազմեր 6,4 տոկոս՝ գրանցված 9 տոկոսի փոխարենՖինանսների նախարար. Առանց հաշվի առնելու ոսկու վերաարտահանումը՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-օգոստոսին կկազմեր 6,4 տոկոս՝ գրանցված 9 տոկոսի փոխարեն
Ֆինանսների նախարար. 2025 թվականին ՀՀ կառավարությունը նախատեսում է 500 մլն եվրոյի եվրապարտատոմսեր թողարկելՖինանսների նախարար. 2025 թվականին ՀՀ կառավարությունը նախատեսում է 500 մլն եվրոյի եվրապարտատոմսեր թողարկել
ՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրներից մեկը կլինի դիմադրողունակության ամրապնդումը եւ տնտեսական ներուժի մեծացումըՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրներից մեկը կլինի դիմադրողունակության ամրապնդումը եւ տնտեսական ներուժի մեծացումը
ՀՀ վարչապետ. մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի երկրի քաղաքացիներն իրենց օրինական աշխատանքով հարստանալու հնարավորություն ունենանՀՀ վարչապետ. մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի երկրի քաղաքացիներն իրենց օրինական աշխատանքով հարստանալու հնարավորություն ունենան
Անահիտ Ավանեսյանը՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մասին. կոնսենսուս կա համակարգի փուլերի ներդրման ձևաչափի մասովԱնահիտ Ավանեսյանը՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մասին. կոնսենսուս կա համակարգի փուլերի ներդրման ձևաչափի մասով
Գևորգ Պապոյան. Իրանի հետ համաձայնագրի վավերացումից հետո մաքսատուրքերը հայ արտահանողների համար 23%-ից կնվազեն մինչև 8,1%Գևորգ Պապոյան. Իրանի հետ համաձայնագրի վավերացումից հետո մաքսատուրքերը հայ արտահանողների համար 23%-ից կնվազեն մինչև 8,1%
Ամերիաբանկի նոր առաջարկը. ներդրումային վարկեր արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու համարԱմերիաբանկի նոր առաջարկը. ներդրումային վարկեր արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու համար
Ամերիաբանկի մասնաբաժինը Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում հասել է 22%-իԱմերիաբանկի մասնաբաժինը Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում հասել է 22%-ի
Մեկնարկել է IDream ծրագրի դասընթացը․ IDBankՄեկնարկել է IDream ծրագրի դասընթացը․ IDBank
Հայաստանի մաքսայինները կանխել են մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրման փորձըՀայաստանի մաքսայինները կանխել են մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրման փորձը
2025 թվականին Հայաստանի չորս մարզերում կսկսեն ագրոանտառաբուծական համակարգերի ներդրումը2025 թվականին Հայաստանի չորս մարզերում կսկսեն ագրոանտառաբուծական համակարգերի ներդրումը
ՀՀ կառավարությանը ՀՀ կառավարությանը "Լիդիան Արմենիա"-ի բաժնետոմսերի 12.5%-ի նվիրատվության շուրջ պայմանագրի կնքումը հետաձգվում է
Ամերիկյան DFC կորպորացիան ACBA Bank-ին 50 մլն դոլարի վարկ է տրամադրել ՓՄՁ-ներին եւ կանանց ձեռներեցությանն աջակցելու համարԱմերիկյան DFC կորպորացիան ACBA Bank-ին 50 մլն դոլարի վարկ է տրամադրել ՓՄՁ-ներին եւ կանանց ձեռներեցությանն աջակցելու համար
DFC գործադիր տնօրենը ՀՀ փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներըDFC գործադիր տնօրենը ՀՀ փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները
Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը պետական աջակցություն կստանաՀայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը պետական աջակցություն կստանա
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը Գանայի Հանրապետության հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնումԷկոնոմիկայի նախարար. Հայաստանը Գանայի Հանրապետության հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում
ԿԶԵՀ-ը Հայաստանին 100 մլն դոլարի վարկ կտրամադրի երկրի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համարԿԶԵՀ-ը Հայաստանին 100 մլն դոլարի վարկ կտրամադրի երկրի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի երկրի պետբյուջեին աջակցության ծրագրի համարԶարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի երկրի պետբյուջեին աջակցության ծրագրի համար
Հայաստանի երեք ավտոգազալցակայաններ պետությանը պատճառել են 240 մլն դրամի վնաս․ՊԵԿՀայաստանի երեք ավտոգազալցակայաններ պետությանը պատճառել են 240 մլն դրամի վնաս․ՊԵԿ
Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակումԵրեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակում
ԵԱԶԲ. Խոշոր զարգացած տնտեսություններում տոկոսադրույքների նվազումն աստիճանաբար ճանապարհ է բացում զարգացող երկրների կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավման համարԵԱԶԲ. Խոշոր զարգացած տնտեսություններում տոկոսադրույքների նվազումն աստիճանաբար ճանապարհ է բացում զարգացող երկրների կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավման համար
ԵԱԶԲ. առանց լրացուցիչ ազդակների Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կվերադառնան իրենց կայուն արժեքներինԵԱԶԲ. առանց լրացուցիչ ազդակների Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կվերադառնան իրենց կայուն արժեքներին
Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրելԿոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Հայաստանն ԱՄՀ-ից 18.4 մլն SDR կամ 24.5 մլն դոլար կստանա՝ երկրի պետբյուջեի պակասուրդը ծածկելու համարՀայաստանն ԱՄՀ-ից 18.4 մլն SDR կամ 24.5 մլն դոլար կստանա՝ երկրի պետբյուջեի պակասուրդը ծածկելու համար
IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ումIDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում
Ակբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
Արդշինբանկի փրայվիթ հաճախորդները սպասարկվելու են նոր գրասենյակումԱրդշինբանկի փրայվիթ հաճախորդները սպասարկվելու են նոր գրասենյակում
էկոնոմիկայի նախարար. Հայաստանը և Բելգիան տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում համագործակցությունն ընդլայնելու շատ հնարավորություններ ունենէկոնոմիկայի նախարար. Հայաստանը և Բելգիան տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում համագործակցությունն ընդլայնելու շատ հնարավորություններ ունեն
ԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համարԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համար
ԶԼՄ. Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ԶԼՄ. Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել "ԿամԱԶ" - ի բաժնետերերի թվից
Կոնվերս Բանկը մասնակցում է տարվա խոշորագույն ֆինանսական միջոցառումներից մեկին՝ Sibos-ինԿոնվերս Բանկը մասնակցում է տարվա խոշորագույն ֆինանսական միջոցառումներից մեկին՝ Sibos-ին
Մհեր Գրիգորյան. Երկաթուղու ապաշրջափակման հարցում առայժմ փոխհամաձայնություն չկաՄհեր Գրիգորյան. Երկաթուղու ապաշրջափակման հարցում առայժմ փոխհամաձայնություն չկա
IDBank-ը՝ HR Expo 2024 մասնակիցIDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից
Ամերիաբանկը Real Business համաժողովում ներկայացրել է իր MyBusiness նորարարական թվային հարթակըԱմերիաբանկը Real Business համաժողովում ներկայացրել է իր MyBusiness նորարարական թվային հարթակը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2024
RUB3.990.00
USD387.620.57
EUR421.191.82
GBP503.291.21
CAD278.400.37
JPY25.400.09
CNY54.450.10
CHF447.491.12