Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2010 17:30
Դրամակամ փոխանցումների Unistream համակարգն արժանացել է ՙԴրամական փոխանցումների ոլորտի առաջատար՚ նոմինացիայի դիպլոմին
ԱրմԻնֆո. Ռուսական 4-րդ բանկային փառատոնում, որը տեղի է ունեցել սեպտեմբերին, Չերնոգորիայի Բուդվա քաղաքում, միջազգային դրամակամ փոխանցումների Unistream համակարգն արժանացել է ՙԴրամական փոխանցումների ոլորտի առաջատար՚ նոմինացիայի դիպլոմին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, որը 2002 թվականից հանդիսանում է Հայաստանում Unistream համակարգի բացառիկ գործընկերը:
ՙՍտացված դիպլոմը հանդիսանում է մեր համակարգի գնահատականը, հաշվի առնելով այն, թե ինչպիսի բարձրունքների է հասել Unistream-ն իր բոլոր ցուցանիշներով: Վերածվելով միջազգային խոշոր խաղացողի, Unistream-ին հաջողվել է իրականացնել շուկայում իր նախադեպը չունեցող նախագծեր, զարգացնելով սեփական ցանցը Եվրոպայում: Մենք առաջին ռուսական ընկերությունն էինք, որին գերմանական Bafin-ը ԵՄ փոխանցումների իրականացման լիցենզիա է տրամադրել: Հաճախորդների համար ամենամատչելի սակագների և ծառայությունների նոր տեսակների ներդրման գործում մենք դարձանք պիոներներ: Հարկ է նշել հասցեավորված և անհասցե փոխանցումների բացառիկ կոմբինացիան, ինչպես նաև հաճախորդների ունիֆիկացված քարտերի թողարկումը՚,-մեկնաբանել է Unistream համակարգի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրյանը:
Unistream համակարգով փոխանցումները Հայաստանում իրականացվում են Յունիբանկի բոլոր 33 մասնաճյուղերում: Փոխանցումնրի սակագները հետևյալն են`մինչև 3000 դոլար և եվրո կամ 100 հազ ռուսական ռուբլի` 1%, նշված գումարից բարձր փոխանցումների դեպքում` 0.45%, իսկ եթե ՀՀ դրամով` ընդամենը 0.35%: Նշված սակագներով փոխանցումներն իրականացվում են միայն ռուսական Յունիստրիմ, Յունիաստրում Բանկերի և հայկական Յունիբանկի սեփական կետերի միջև: