Երեթշաբթի, 5 Հոկտեմբերի 2010 16:10
ՙՅունիբանկը՚ մասնաճյուղ է բացել Նորքի 7-րդ զանգվածում
ԱրմԻնֆո. Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յունիբանկի մամուլի ծառայությունից, այս տարվա հոկտեմբերի 5-ից իր գործունեությունը կսկսի ՙՅունիբանկ՚-ի թվով 34-րդ մասնաճյուղը ` ՙԴավիթ Բեկ՚-ը: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է ք.Երեւան, Նորքի 7-րդ զանգված, Ավետիսյանի 28/10 հասցեում: ՙԴավիթ Բեկ՚ մասնաճյուղը կիրականացնի համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, հաշվարկադրամարկղային սպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, վարկավորում, կոմունալ վճարումների ընդունում եւ այլն: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:15-ից մինչեւ 17:00-ը, հանգստյան օրերն են` շաբաթը եւ կիրակին:
Մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը ՙՅունիբանկ՚-ի գործունեության առաջնային ուղղությունն է: Իսկ դա ենթադրում է ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ` մարզային լայն մասնաճյուղային ցանցի առկայություն: Մասնաճյուղերի քանակի ավելացմամբ Բանկը ձգտում է ներկայացված լինել երկրի բոլոր վարչական շրջաններում` հետեւողականորեն իրականացնելով ՙբանկային սպասարկում տան մոտ՚ ռազմավարությունը:
Հիշեցնենք, որ ՙՅունիբանկ՚-ի երեք մասնաճյուղեր` ՙԱմիրյանը՚, ՙԿոմիտասը՚ եւ ՙՄալաթիան՚ հաճախորդներին սպասարկում են մինչեւ ժամը 20:30-ը, իսկ ՙԶվարթնոց՚ մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա: Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների միասնական բազային եւ աշխատում են online ռեժիմում: