Հինգշաբթի, 7 Հոկտեմբերի 2010 18:29
Հայաստանի ոստիկանությունը լրջորեն ձեռնամուխ է եղել փոխանակման կետերի ստուգմանը` դրանց անվտանգ գործունեության ապահովման նպատակով
ԱրմԻնֆո. Այսօր օրվա երկրորդ կեսից աշխատանքը դադարեցրել են Երևանի բազմաթիվ փոխանակման կետեր, այդ թվում`խոշոր սուպերմարկետներում գործող կետերը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնի է դարձել հավաստի աղբյուրից, փոխանակման կետերի աշխատանքի դադարեցումը պայմանավորված է Ոստիկանության սկսած ստուգումներով, որոնք իրականացվում են փոխանակման կետերում անվտանգության ապահովման պահանջներին առնչվող խախտումների հայտնաբերման նպատակով: Աղբյուրը նաև հաղորդել է, որ այդ ստուգումներն անցկացվում են վերջին ժամանակներս փոխանակման կետերի վրա, այդ թվում խոշոր սուպերմարկետներում, հաճախակի դարձած հարձակումների առնչությամբ: