Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2010 15:34
Սամվել Գրիգորյանը նշանակվել է ՙՌեսո՚ ապահովագրական ընկերության տնօրեն
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունում նշանակվել է նոր գործադիր տնօրեն: Ինրպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, Մուշեղ Սահակյանն ազատվել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից, իսկ այդ պաշտոնին է նշանակվել Սամվել Գրիգորյանը, որը նախկինում զբաղեցնում էր Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալի և ֆինանսական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնները: Սամվել Գրիգորյանը բանկային շրջաններում հայտնի է որպես ֆինանսական կառավարման ոլորտի պրոֆեսիոնալ:
Հիշեցնենք, որ ընկերության տնօրենի փոփոխության վերաբերյալ որոշումը բաժնետերերն ընդունել են ընկերության զարգացման ամենապատասխանատու փուլերից մեկի, պարտադիր ապահովագրության ներդրման նախօրեին, այդ ոլորտին լրջորեն նախապատրաստվելու նկատառումներով: