Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2010 16:38
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ հաճախորդների թիվն ավելացել է 28%
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը՚ իր ծառայություններն է տրամադրել 46721 հաճախորդների, որոնցից 44211-ը`ֆիզիկական անձինք են, իսկ 2510-ը` ՓՄՁ ոլորտի իրավաբանական անձինք:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Բանկի մամուլի ծառայությունից, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 28%:
Աղբյուրի համաձայն, Բանկի հաճախորդներ են հանդիսանում` նավթամթերքի ու գազի խոշոր ներմուծողներ, շինարարարական կազմակերպություններ, հյուրանոցային համալիրներ, դեղագործական ընկերություններ և մի շարք ներդրումային ընկերություններ:
Դրանց շարքում են` Հայռուսգազարդը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, ՙԷրեբունի Պլազա՚ բիզնես-կենտրոնը, Հայ-ռուսական ¥Սլավոնական¤ համալսարանը, Արմենալ գործարանը, ռուսական 102-րդ ռազմակայանը և այլն:
Հաճախորդներին սպասարկելու համար Բանկը 2009 թվականին բացել է ՙԷրեբունի՚ մասնաճյուղը: 2010 թվականին հաճախորդների համար գործարկվել է ՙՊրիորիտետ՚ հատուկ փաթեթը, որը կատարում է նաև հաշվի հատուկ մենեջերի դերը, ինչն իր մեջ ներառում է` VISA Gold կամ MasterCard Gold քարտերի տրամադրումով տարեկան սպասարկում, միջազգային IAPA կամ Countdown համակարգերի դիսկոնտային ծրագրերի փաթեթ, Բանկի բոլոր մասնաճյուղերում անհերթ սպասարկում, հատուկ փոխարժեքով տարադրամի փոպանակում, իֆտերնետ-բանկինգի ծառայություն, բանկային գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրություններ, ինչպես նաև ավանդային հաշիվների հատուկ պայմաններ: