Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2010 18:27
Հայաստանի բանկերի կողմից իրավաբանական անձանց վարկավորկման ընդհանուր ծավալը եռամսյակում աճել է 54%-ից մինչև 54.6%
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել են 6.7%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 3.9 մլրդ.ԱՄՆ դոլար (1.4 տրլն.դրամ): Այս մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր ծավալները 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել են 1.3%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 836.1 մլն.դոլար կամ 302.1 մլրդ.դրամ: Բացի այդ, փոխկապակցված անձերին և բանկի աշխատակիցներին տրամադրված վարկերի ծավալները 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել են 34.6%. կազմելով 38.3 մլրդ.դրամ կամ 105.9 մլն.դոլար:
Իրավաբանական անձանց վարկավորման ընդհանուր ծավալները 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել են 8.7%, կազմելով 470.1 մլրդ.դրամ կամ 1.3 մլրդ.դոլար: Հայաստանի բանկերի կողմից իրավաբանական անձանց վարկավորկման ընդհանուր ծավալը եռամսյակում աճել է 54%-ից մինչև 54.6%: Առևտրային բանկերի կողմից պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալները երրորդ եռամսյակում աճել են 14.1%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 355.2 մլն.դոլար կամ 128.3 մլրդ. դրամ: Բանկերում գտնվող նոստրո-հաշիվների վրա գտնվող միջոցների ծավալները երրորդ եռամսյակում աճել են 15.3%, կազմելով 72.1 մլրդ.դրամ կամ 199.5 մլն.դոլար:
ԿԲ հանդեպ պահանջները 2010 թվականի երրորդ եռամսյակում կրճատվել են 0.9%, կազմելով 136.7 մլրդ.դրամ կամ 378.3 մլն.դոլար: Կանխիկ դրամական միջոցների ծավալները հաշվետու եռամսյակի ընթացքում աճել են 7.1%, կազմելով 68.7 մլրդ. դրամ կամ 190.2 մլն.դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործել են 21 առևտրային բանկեր` 400 մասնաճյուղերով: