Երկուշաբթի, 1 Նոյեմբերի 2010 18:36
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՚ ՙEXPO-RUSSIA Armenia 2010՚  ռուսական արդյունաբերական ցուցահանդեսում պարգևատրվել է մեդալով ու դիպլոմով
ԱրմԻնֆո.  ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մասնակցել է ՙEXPO-RUSSIA Armenia 2010՚ երրորդ ամենամյա ռուսական արդյունաբերական ցուցահանդեսին և ՙԼավագույն վահանակ՚ նոմինացիայով պարգևատրվել ոսկե մեդալով, իսկ ՙԱկտիվ մասնակցության համար՚ նմինացիայով`դիպլոմով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից :
Աղբյուրի համաձայն, ցուցահանդեսին մասնակցել են Գազպրոմբանկի ներկայացուցիչները: ՙEXPO-RUSSIA Armenia 2010՚ ցուցահանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-30: Ընթացիկ տարվա ցուցահանդեսը, որը ներկայացնում է ռուսական և հայկական ձեռնարկությունների նորագույն տեխնոլոգիական մշակումները, ներկայացվել է ՙ2010թ.` ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարի՚ կարգախոսով: Ներկա ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 70 ռուսական և հայկական ընկերություններ: 
Ցուցահանդեսն անցկացվել է  Ռուսաստանի ու Հայաստանի Արտգործնախարարությունների աջակցության ներքո: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են "Զարուբեժ-Էքսպո" և "Մուլտի Գրուպ" կոնցեռնը: 
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ-ին: 2007թ-ից Բանկը խոշորագույն ռուսական "Գազպրոմբանկի" 100-տոկոսանոց դուստր կառուցվածքն է համարվում: Բանկի հաճախորդներն են ավելի քան 58 000 ֆիզիկական անձինք և ավելի քան 2000  իրավաբանական անձինք, այդ թվում, այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են "ՀայՌուսգազպրոմ" ՓԲԸ-ն, "Հայաստանի էլցանցեր" ՓԲԸ-ն, VIVA-CELL-ՄՏՍ, "Ռուսալ-Արմենալ" ՓԲԸ-ն, Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական Համալսարանը և այլն: Բանկն ունի 15 մասնաճյուղեր, այդ թվում 9-ը` մարզերում և 6-ը` Երևանում: