Երեթշաբթի, 2 Նոյեմբերի 2010 10:54
Հայ ապահովագրողնրը 2010 թվականի երրորդ եռամսյակն աշխատել են վնասներով
ԱրմԻնֆո. Երրորդ եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր շահույթը կրճատվել է 15 անգամ, կանգնելով 152 մլն.դրամ բացասական ցուցանիշի վրա: Դրան նախորդ էլ երկրորդ եռամսյակի 11 մլն.դրամ վնասները, ինչը պայմանավորված է եղել ֆինանսական ճգնաժամով և ԱՊՊԱ-ի լուրջ նախապատրաստություններով: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված եռամսյակային հաշվետվություններում: Տարվա կտրվածքով հայկական ապահովագրական ընկերությունների շահույթը կրճատվել է 9 անգամ, իսկ 2010 թվականի 9 ամիսներին`5 անգամ: Ընդ որում, երրորդ եռամսյակում ապահովագրողների կուտակված շահույթը կրճատվել է 11.6%, երկրորդ եռամսյակում գրանցված աճի համեմատ` երկու վնասաբեր ընկերությունների շուկայից դուրս գալու հետևանքով:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2010 թվականի երրորդ եռամսյակում ապահովագրական ընկերությունների մուտքերը աճել են 37.5%, կազմելով 6.6 մլրդ.դրամ: Տարվա կտրվածքով ապահովագրական պրեմիաների ծավալներն աճել են 13.1%, իսկ 9 ամիսներին` 18.8%:
Հատուցումների ծավալները տարվա կտրվածքով կրճատվել է 9.7%, կազմելով 1.3 մլրդ.դրամ: 2010 թվականի 9 ամիսներին այս ցուցանիշը կրճատվել է 30.4%, իսկ միայն երրորդ եռամսյակում աճել 69.3%:
Գործող ապահովագրական ընկերությունների միագումար ակտիվները հոկտեմբերի 1-ին կազմել են 19.7 մլրդ.դրամ, աճելով երրորդ եռամսյակում 14.3%: 2010 թվականի 9 ամիսներին ակտիվները ավելացել են 16.1%, տարվա կտրվածքով` 39%: Ակտիվների կազմում հիմնական միջոցները կազմել են 763 մլն.դրամ, իսկ դրամական միջոցները` 32 մլն.դրամ:
Ապահովագրողների միագումար ընդհանուր կապիտալը կազմել է 12.6 մլրդ.դրամ, որտեղ 11 մլրդ.դրամ կազմում է կանոնադրական կապիտալը, որը հասել է 2.9 մլրդ.դրամի: 2010 թվականի 9 ամիսներին ապահովագրողները 7.3% մեծացրել են ապահովագրական պահուստները, իսկ տարվա կտրվածքով` 21%:
ՀՀ ԿԲ տվյալներով, գործող ապահովագրական պայմանագրերի թիվը կազմել է 59033, որոնցղ ապահովագրական գումարները կազմել են 3.250 տրլն. դրամ: 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում եղլ է գրանցված 11 ապահովագրական ընկերություն, սակայն հաշվարկված են միայն 10 ընկերությունների ցուցանիշները: