Երեքշաբթի, 9 Նոյեմբերի 2010 18:44
ՀՀ ԿԲ իջեցրել է բանկային տոկոսի հաշվարկային դրույքը`13%-ից մինչև 12%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 9-ի թիվ 283-Ն որոշմամբ բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանվել է տարեկան 12 տոկոս: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական Բանկի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ 2010 թվականի հունվարի 21-ից բանկային տոկոսի հաշվարկային դրույքը ԿԲ կողմից սահմանվել էր 13%, որը պահպանվել էր մինչև այսօր: