Չորեքշաբթի, 10 Նոյեմբերի 2010 18:54
Ամերիաբանկը ուսանողների համար հայտարարել է մրցույթ` ՙՀՀ բանկային համակարգը 100 տարի անց՚ թեմայով
ԱրմԻնֆո. Բանկը հայտարարել է մրցույթ ՙՀՀ բանկային համակարգը 100 տարի անց՚ թեմայով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամրիաբանկի մամուլի ծառայությունից, մրցույթին կարսղ են մասնակցլ բոլոր այն ԲՈՒՀ-երի ուսանողները, որոնք համագործակցության պայմանագիր ունեն Ամերիաբանկի հետ Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարան:
Մրցույթին կարող են մասնակցել նշված ԲՈՒՀ-երի բոլոր այն ուսանողները, ովքեր ունեն համարձակ մտահղացումներ, նորարարական մտքի բարձր թռիչք, անպարագիծ ու վառ երևակայություն` պատկերացնելու ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց: Մրցույթի հաղթողների համար սահմանված է մրցանակային ֆոնդ` ըստ զբաղեցրած երեք մրցանակային տեղերի` I տեղ`300,000 ՀՀ դրամ, II տեղ` 200,000 ՀՀ դրամ, III տեղ` 100,000 ՀՀ դրամ: Հայտարարված մրցույթը նպատակ ունի բացահայտել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածողությամբ անձանց, ովքեր Ամերիաբանկում կստանան հետագա մասնագիտական աճի հնարավորություն:
Ամերիաբանկ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է Տրոյկա Դիալոգ խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: