Երեթշաբթի, 2 Նոյեմբերի 2010 16:33
ԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը ձեռնամուխ է եղել on-line համակարգով ԱՊՊԱ էլեկտրոնային Պոլիսների թողարկմանը
ԱրմԻնֆո. ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը ձեռնամուխ է եղել on-line համակարգով Ավտոքաղաքացիական Պատասխանատվության Պարտադիր Ապահովագրության ԱՊՊԱ էլեկտրոնային Պոլիսների թողարկմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, on-line համակարգի ներդրումն էապես կբարձրացնի ընկերության հնարավորությւունները, նոր տեխնոլոգիական մակարդակի հասցնելով հաճախորդների սպասարկումը, օգնելով նաև ապահովագրական գործակալներին ապահովագրական Պոլիսները մարզերում թողարկել անմիջապես ընդհանուր բազայից և կնքված պայմանագրերն իսկույն գրանցել: Համակարգի ներդրումը նախատեսվում է փուլերով, սկսած Երևան քաղաքի մասնաճյուղերից ու գործակալներից, հետագայում` տարածվելով նաև երկրի ամենահեռավոր մարզերում:
Նշենք, որ համաձայն ԻՆԳՈ Արմենիա ընկերության տեղեկությունների, ԱՊՊԱ գծով կնքված ապահովագրական Պոլիսների քանակն անցյալ շաբաթ անցել է 1000-ից: Ինչպես նշել է ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանը, ՙուրախացնում է այն փաստը, որ ԱՊՊԱ պայմանագրեր կնքած բոլոր հաճախորդներն էլ գիտակցում են Ավտոքաղաքացիական Պատասխանատվության Պարտադիր Ապահովագրության անհրաժետությունը՚: ՙՄեր տազմավարությունը հաշվարկված է երկարաժամկետ հեռանկարի համար, որը նախատեսում է երկու հիմնադիր սկզբունք` արդարորեն գնահատել և ամբողջովին փոխհատուցել և այդ ամենը` ճիշտ ժամանակին՚: